Նիկոլ Փաշինյանը հայտնեց, թե քանի հայ գերի կա Ադրբեջանում

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո հայ գերիների թվի վերաբերյալ պաշտոնական տվյալներ չեն հրապարակվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի - Sputnik. Հայ գերիների ճշտված թիվը 60 է, չճշտվածներինը՝ 110։ Այս մասին Հանրային հեռուստատեսության եթերում նախընտրական բանավեճի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։

Կամաց-կամաց․ Ալիևի պատասխանը` հայ գերիների և քարտեզի փոխանակման մասին Էրդողանի կնոջ հարցին

Հիշեցնենք, որ առայսօր Արցախյան 44-օրյա պատերազմից հետո հայ գերիների թվի վերաբերյալ պաշտոնական տվյալներ չեն հրապարակվել։

Ոչ պաշտոնական շրջանառվում էր գերիների մոտ 200 թիվը։

Հրադադարից ի վեր Հայաստան են վերադարձել 88 գերիներ։ 

Հայկական կողմի զոհերի պաշտոնական թիվը մոտ 3700 է, վիրավորներինը՝ 11 հազար, անհետ կորած է համարվում 275-ը։

«Ալիևի հետ պաս տալով խաղու՞մ են»․ Սերժ Սարգսյանը՝ գերիների վերադարձի և քարտեզների մասին