ՀՀ կառավարությունը չի քննարկելու միջանցքային որևէ տրամաբանություն. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանի խոսքով` Հայաստանը տրամադրված է հետևողականորեն առաջ շարժվելու և Մոսկվայի 2021 թվականի հունվարի 11–ի հայտարարության դրույթները կյանքի կոչելու։ Նա վստահ է, որ դա ռազմավարական նվաճում կլինի ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. ՀՀ կառավարությունը չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու միջանցքային որևէ տրամաբանություն, կոմունիկացիաների բացման համատեքստում Հայաստանի որևէ սուվերեն տարածքի կարգավիճակի որևէ փոփոխությունը բացառում ենք։ Հանրապետության հրապարակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ամփոփիչ հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ։

«Ադրբեջանի և Թուրքիայի կողմից հնչող հայտարարությունները` Հայաստանի տարածքով միջանցք ստանալու մասին, այլ բան, քան աբսուրդ, դժվար է անվանել։ Մենք մեր դիրքորոշումը շատ հստակ արտահայտել ենք։ Տարածաշրջանի տնտեսական կոմունիկացիաները պետք է ապաշրջափակվեն, և այս իմաստով տարանցում, հաղորդակցության ուղիներ երկրները կստանան հավասարաչափ և համաչափ հնարավորություններ այնպես, ինչպես նկարագրված է Մոսկվայի` 2021 թվականի հունվարի 11–ի հայտարարության մեջ»,–ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` Հայաստանը տրամադրված է հետևողականորեն առաջ շարժվելու նշված հայտարարության դրույթները կյանքի կոչելու համար, և դա ռազմավարական նվաճում կլինի ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի համար` լայն դռներ բացելով խաղաղության, կայունության և երկարատև զարգացման համար։

«Զուտ տերմինի խնդիր է». Մհեր Գրիգորյանը` Ադրբեջանի հետ միջանցք բացել–չբացելու մասին
«Միջանցքային» տրամաբանությամբ հարց ՀՀ–ն չի քննարկել և չի քննարկելու. Փաշինյան

Փաշինյանը, անդրադառնալով առաջիկա 5 տարիների նախընտրական ծրագրին, նշեց, որ պլանավորում են կառուցել 2600 կմ ճանապարհ, սկսել կամ ավարտին հասցնել 15 ջրամբարների կառուցում, ապահովել Հայաստանի երկաթուղային հաղորդակցությունը Ռուսաստանի դաշնության, Իրանի Իսլամական Հանրապետության հետ։

Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրությունները կկայանան հունիսի 20–ին։ Մասնակցում է 21 կուսակցություն և 4 դաշինք։

Թուրքիան իրականացնում է պանթյուրքիստական ծրագրերը. Սաֆրաստյանը` Շուշիի համաձանագրի մասին