Հարաբերությունները չպետք է կառուցվեն այլ երկրների դեմ. Զախարովան` Շուշիի հռչակագրի մասին

Շուշիում Թուրքիայի և Ադրբեջանի առաջնորդների ստորագրած փաստաթուղթը մեկ քայլ խորացնում է առանցքային ոլորտներում երկու երկրների հարաբերությունները։ Հայաստանում հռչակագիրը մեծ աղմուկ է բարձրացրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Շուշիում Ադրբեջանի և Թուրքիայի միջև ստորագրված հռչակագիրը։ Այսօր հրավիրված ճեպազրույցի ժամանակ Զախարովան հայտարարել է, որ Ադրբեջանի կամ Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունները ԼՂՀ հարցով երրորդ երկրների հետ խառնելը Ռուսաստանը ճիշտ չի համարում։

Թաթոյանը Էրդողանի կնոջ ու Ալիևի խոսակցության տեսանյութը կուղարկի միջազգային կառույցներ

«Ադրբեջանի և Թուրքիայի միջև բարձր մակարդակով վերջին շփումները մենք դիտարկում ենք սրանից ելնելով», – ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Ըստ նրա` Մոսկվայի տեսանկյունից` տարածաշրջանում երկկողմ հարաբերությունները, այդ թվում ռազմական հարաբերությունները, չպետք է կառուցվեն այլ պետությունների դեմ։

«Մենք աջակցում ենք Բաքվի և Երևանի միջև երկխոսության կարգավորմանն ուղղված բոլոր քայլերին, ինչպես նաև Երևան–Անկարա երկխոսությանը։ Հարավային Կովկասում համագործակցությունը պետք է զարգանա բարիդրացիականության սկզբունքներով, և իհարկե, հաշվի առնելով տարածաշրջանի բոլոր երկրների շահերը», – հավելել է Զախարովան։

Էրդողանն ու Ալիևը մտադիր են երկկողմ համաձայնագիր ստորագրել Շուշիում

Հիշեցնենք, որ Շուշիում հռչակագիր է ստորագրվել Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իլհամ Ալիևի միջև։ Փաստաթուղթն Անկարայի և Բաքվի համագործակցության ընդլայնում է ենթադրում ռազմական և ռազմաքաղաքական, ինչպես նաև տնտեսության և էներգետիկայի ոլորտներում։

Հայաստանում հռչակագիրը հասկանալի պատճառներով զգալի հասարակական–քաղաքական արձագանք առաջացրեց։

Հայաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Էրդողանի և Ալիևի` Շուշի կատարած այցին