Գագիկ Ծառուկյանը ամփոփիչ հանրահավաք է անցկացնում. տեսանյութ

Հայտնի բռնցամարտիկ Արթուր Աբրահամը ողջունեց Գագիկ Ծառուկյանին և հաջողություն մաղթեց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Շառլ Ազնավուրի հրապարակից քայլերթով դեպի Ազատության պողոտա գնաց, որտեղ արդեն մեկնարկել է ԲՀԿ–ի ամփոփիչ հանրահավաքը։

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին ուղեկցում է ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը։ Ավելին, ճանապարհին Ծառուկյանին ողջունեց նաև հայտնի բռնցամարտիկ Արթուր Աբրահամը։ «Ձեզ հաջողություն եմ մաղթում»,–ասաց Աբրահամը։

Գագիկ Ծառուկյանն ու իր համակիրները քայլերթով հասան Ազատության հրապարակ, որտեղ էլ մեկնարկեց հանրահավաքը։

Նշենք, որ այսօր ժամը 20։00-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա ՔՊ–ի հանրահավաքը։

Ստի 40 օրը մոտենում է. Կարին Տոնոյանը` Փաշինյանի վախերի և պահվածքի մասին

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կկայանան հունիսի 20–ին։ Դրանց մասնակցում է 21 կուսակցություն և 4 դաշինք։