ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի - Sputnik. Հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը Հայաստանում է, նա ընտանեկան լուսանկարներ է հրապարակել Սևանա լճից։
Կադրերում դիմահարդարը ծնողների ու ամուսնու հետ է։
«Երջանկություն է, երբ սիրելիներդ կողքիդ են»,–գրել է Գոհարը։
Դիմահարդարի հետևորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել։
«Հրաշք ընտանիք։ Առողջ ու երջանիկ լինեք։ Ինչ լավն եք, Գոհար»,– գրել են նրանք։
«Իմ կրծքերը սիլիկոնե չեն». Գոհար Ավետիսյանը լողազգեստով լուսանկար է հրապարակել
Հիշեցնենք`Գոհար Ավետիսյանը արմատներով Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից է, նրա ընտանիքը Մոսկվա է տեղափոխվել, երբ ընդամենը մեկ տարեկան է եղել։ Նա հավասարապես սիրում է թե՛ Ռուսաստանը, թե՛ Հայաստանը։ Գոհարը դիմահարդարման իր վարպետությամբ բառացիորեն գրավել է Մոսկվան։ Կոսմետիկ նյութերով սկսել է աշխատել դեռ 11-12 տարեկանում։
Գոհար Ավետիսյանը պատմել է` ինչու է բաժանվել նախկին ամուսնուց
16 տարեկանում ընդունվել է Ռուսաստանի ժողովրդական տնտեսության և պետծառայության ակադեմիայի տնտեսագիտության ֆակուլտետ։ Դեռ առաջին կուրսում սկսել է շպարել բոլոր ընկերուհիներին ու ծանոթներին։ Սիրելի զբաղմունքը վերածվել է աշխատանքի, նա ստիպված է եղել թողնել ուսումը։
Արդյունքում 2012թ-ին Գոհարը սկսել է դասավանդել։ Սկզբում դիմահարդարման վարպետության դասընթացներ էր անցկացնում, իսկ հիմա արդեն սեփական դպրոցն ու ստուդիան ունի Մոսկվայի կենտրոնում։
Բուզովան չի՞ նեղանա. Դավան Գոհար Ավետիսյանի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել