Էրդողանն ու Ալիևը նոր փաստաթուղթ ստորագրեցին, մենք էլ ՌԴ–ի հետ դա պետք է անենք. Ծառուկյան

Գագիկ Ծառուկյանը նշում է`ասում են Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ նորմալ է, սակայն ԵԽ նիստում հայ պատգամավորները ՌԴ-ի դեմ են քվեարկում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Հայաստանը պետք է ամրապնդի իր կապերը Ռուսաստանի հետ։ «Բարգավաճ Հայաստանի» ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

«Դադարեցրեք ապօրինությունը». «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչը դիմել է ԱԱԾ–ին

«Բոլորդ տեսաք, որ Էրդողանն ու Ալիևն իրար հետ Շուշի եկան ու մեր հողի վրա նոր փաստաթուղթ ստորագրեցին։ Ես էլ ասում եմ` մենք պետք է Ռուսաստանի հետ նոր փաստաթուղթ ստորագրենք։ Եվրախորհրդարանում քննարկում է լինում, Հայաստանը դեմ է լինում Ռուսաստանին, և միայն ԲՀԿ–ական պատգամավորն է կողմ քվեարկում` հետո էլ ասում են լավ են մեր կապերը Ռուսաստանի հետ»,–ասաց Ծառուկյանը։

Նրա խոսքով` ոչ թե պետք է ամեն ինչ գցենք ռուս գործընկերների վրա, այլ համագործակցենք։

Ծառուկյանը նշեց` բացի այդ, մեզ պրոֆեսիոնալ բանակ է պետք, որտեղ առաջնագիծ չեն գնա 18 տարեկանները, այլ պայմանագրայինները կլինեն այնտեղ։

ԲՀԿ–ական պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց, որ ԲՀԿ–ն վերջին 15 տարիների ընթացքում 5-րդ անգամ ԱԺ է գալու, և ոչ մի ուրիշ քաղաքական ուժ նման ռեկորդ չի սահմանել։

Ամենաարտառոց ընտրությունները. հավաքներին դագաղով մասնակցող թեկնածուն հաղթեց, իսկ մուրճո՞վը

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրություններ են։ Քարոզարշավը մեկնարկել է հունիսի 7-ին, կավարտվի հունիսի 18-ին։