Ավանի ֆուտբոլի ակադեմիայում կադրային ջարդ է սկսվել. ԶԼՄ

Ֆեդերացիայի ղեկավարությունը որոշել է այդ ծառայությունը «աութսորս» անել, պատվիրակել այլ կազմակերպության ու նրանց հրավիրել՝ կատարելու այդ գործառույթները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) ենթակայության տակ գործող Ավանի ֆուտբոլի ակադեմիայում կադրային ջարդ է սկսվել։ Այս մասին գրում է «168 ժամը»։

Կադրային ջարդեր լինելու են, մեզ տվեք կադրային ջարդն անելու մանդատը. Փաշինյան

Թերթին փոխանցել են, որ միաժամանակ շուրջ 10 հոգի, հիմնականում անվտանգության աշխատակիցներ, աշխատանքից ազատման մասին ծանուցում են ստացել: Խմբագրության հետ կապ հաստատած աշխատակիցներից մեկը հայտնել է, որ, ըստ շրջանառվող խոսակցությունների, պատճառն այն է, որ ֆեդերացիայի ղեկավարությունը որոշել է այդ ծառայությունը «աութսորս» անել, պատվիրակել այլ կազմակերպության ու նրանց հրավիրել` կատարելու այդ գործառույթները։

ՀՖՖ-ն գործում է ոչ թե հանուն, այլ ընդդեմ հայկական ֆուտբոլի

«110․000 դրամ աշխատավարձ էինք ստանում, հազիվ տուն էինք պահում, հիմա ասում են՝ գնացեք, պետք չեք այլևս»,- ասել է թերթին ահազանգած աշխատակիցը՝ հավելելով՝ ի՞նչ անենք, հիմա էլ մե՞նք արտագաղթենք, առանց այդ էլ արդեն մարդիկ ճամպրուկներն են հավաքում»:

Խնդրի վերաբերյալ թերթը փորձել է պարզաբանում ստանալ ՀՖՖ-ից, սակայն ֆեդերացիայի խոսնակ Հայկ Կարապետյանը զանգերին չի պատասխանել:

ՀՖՖ–ն գլխավոր մարզչի որոշումներին չի միջամտում և «խստորեն դատապարտում է շահարկումները»