Արմեն Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ ԽՎ պատվիրակությանը և խոսել քարոզարշավի մասին

Կարևորելով հասարակական համերաշխությունն ու երկրի կայունությունը՝ ՀՀ նախագահն անթույլատրելի ու անընդունելի է համարել քաղաքական ուժերի և գործիչների կողմից ատելության կամ թշնամանքի, առավել ևս բռնության ու սպառնալիքի կոչերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի - Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ԱԺ արտահերթ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստանում գտնվող ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությանը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

«Ընդգծելով, որ նախընտրական քարոզարշավը հասել է իր բարձրակետին, իսկ ներքաղաքական մթնոլորտում լարվածություն կա, ՀՀ նախագահն ասել է, որ ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու դաշինքները պետք է դրսևորեն առավելագույն պատասխանատվություն, զսպվածություն ու հանդուրժողականություն»,–նշել է նա:

Կարևորելով հասարակական համերաշխությունն ու երկրի կայունությունը՝ Սարգսյանն անթույլատրելի և անընդունելի է համարել ատելության կամ թշնամանքի, առավել ևս բռնության ու սպառնալիքի կոչերը և նշել, որ քաղաքական ուժերն ու գործիչները պետք է ձեռնպահ մնան այդպիսի գործելակերպից։

Նշենք, որ ԱԺ արտահերթ ընտրությունները նշանակված են հունիսի 20-ին։ Նախընտրական քարոզարշավը պաշտոնապես մեկնարկել է հունիսի 7-ին։

Փաշինյանի կուսակցությունը պարզաբանել է` ինչու է իրենց պաստառը հայտնվել պատկերասրահի շենքին