10 օր անհետ կորած համարվող ադրբեջանցին Աղդամում ականի վրա պայթել է

Տղամարդն ապօրինի կերպով մտել է ադրբեջանական ուժերի վերահսկողության ներքո անցած, բայց դեռ ականներից չմաքրված տարածք։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Հունիսի 8-ից անհետ կորած համարվող ադրբեջանցի 43-ամյա Ջասարաթ Խաթամհանովի դին են հայտնաբերել։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։

Ադրբեջանի ՄԻՊ-ը հայտնել է, թե պատերազմից հետո քանի ադրբեջանցի է պայթել ականի վրա

Պարզվել է, որ տղամարդը պայթել է ականի վրա Աղդամի շրջանում։

Նախնական տվյալներով` տղամարդն ապօրինի կերպով մտել է ադրբեջանական ուժերի վերահսկողության ներքո անցած, բայց դեռ ականներից չմաքրված տարածք և պայթել ականի վրա։

Հիշեցնենք, որ հունիսի 14-ին Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան հայտնել էր` եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած արցախյան տարածքներում ականի վրա պայթելու հետևանքով Ադրբեջանի 27 քաղաքացի է մահացել։

Բաքուն հայտնում է, որ 15 հայ գերի են տվել Աղդամի ականապատ տարածքների քարտեզի դիմաց