Ընտրակաշառքի մասին վկայող տեսանյութի համար խոստանում ենք 1000 դոլար պարգև. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանի խոսքով` ընտրակաշառքների դեպքերով իրավապահներն առաջիկայում առատ բերքահավաք են խոստանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի - Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընտրակաշառքի մասին վկայող տեսանյութի համար խոստանում է 1000 դոլար պարգև։ Քարոզարշավի շրջանակներում Ջերմուկում տեղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Ընտրության օրը գործելու է «թեժ գիծ». դիտորդների հետ կխոսեն օտար լեզուներով. Ֆիդանյան

«Բացի այդ, նույնքան գումար էլ կտանք նրանց, որոնք պետական կամ ոչ պետական հիմնարկների աշխատողների կողմից կնկարեն ընտրողի վրա ապօրինի ազդեցություն ունենալու փորձը»,–ասաց Փաշինյանը։

Նա հայտնեց նաև, որ այս պահի դրությամբ ընտրակաշառքի գործով 5 անձ է կալանավորվել, ևս 10-ին մեղադրանք է առաջադրվել, բայց խափանման միջոցը կալանքը չէ, ինչպես նաև 50 անձ էլ կասկածյալի կարգավիճակ ունի։ Փաշինյանի խոսքով` իրավապահներն առաջիկայում մեզ առատ բերքահավաք են խոստանում։

Հիշեցնենք` Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները անցկացվելու են հունիսի 20-ին։ Նախընտրական քարոզարշավին մասնակցում է 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն ու 4 դաշինք։

Ով է Քոչարյանի քարոզարշավին մասնակցած ոստիկանը. փոխոստիկանապետը մեկնաբանել է դեպքը