Խաղաղապահներն ապահովում են ջրագծերի վերականգնման անվտանգությունը Արցախում

Թաղավարդ ու Կարմիր Շուկա գյուղերում ջրամատակարարման վերականգնման աշխատանքներ են ընթանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի - Sputnik. Ռուսաստանի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ ռուս խաղաղապահներն ապահովում են Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի երկու բնակավայրեր ջրով ապահովելու համար ջրագծերի անցկացման վերականգնողական աշխատանքների անվտանգությունը:

Արցախում ռուս խաղաղապահների մանդատը պետք է անժամկետ դարձնել․ Ռոբերտ Քոչարյան

«Թաղավարդ ու Կարմիր Շուկա գյուղերում ջրամատակարարման վերականգնման աշխատանքներ են ընթանում», - ասել է Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Էդիկ Հովհաննիսյանը:

Նշվում է, որ մոտակա ջրատար կայանը գտնվում է սահմանազատման գծի մոտ, ուստի տեղի բնակիչները դիմել են ռուսական խաղաղապահ զորակազմի Հումանիտար արձագանքման կենտրոն՝ աշխատանքների ընթացքում անվտանգությունն ապահովելու համար:

«Պատերազմից հետո մենք այդ երկու գյուղերում ջրամատակարարման խնդիր ունեինք, դիմեցինք Ռուսաստանի Դաշնության խաղաղապահներին։ Շատ օպերատիվ արձագանքեցին, շատ շնորհակալ ենք դրա համար», - ասել է Հովհաննիսյանը։

Մասնավորապես, անմիջապես վերականգնողական աշխատանքների վայրում ռուս սակրավորները զննել են հարակից տարածն ու պայթյունավտանգ առարկաների որոնում կատարել, որից հետո թույլատրել են ինժեներական տեխնիկայի աշխատանքը:

20 կմ խողովակաշարի փոխարինումից հետո Ղարաբաղի երկու գյուղերի ավելի քան 2500 բնակիչներ կապահովվեն խմելու ջրով:

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Փշալարերից այս կողմ. Թաղավարդի հայաբնակ մասում անհանգիստ-սպասողական վիճակ է

2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցինլ ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են