Ոստիկանությունը պահպանում է ոչ միայն Փաշինյանի, այլև մյուս թեկնածուների անվտանգությունը

Թե թեկնածուին քանի ոստիկան ու քանի ավտոմեքենա է ուղեկցում, ըստ Ֆիդանյանի, որոշվում է անվտանգության գնահատման արդյունքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի - Sputnik. Ոստիկանությունը պահպանում է ոչ միայն Նիկոլ Փաշինյանի, այլև մյուս թեկնածուների անվտանգությունը։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտնեց ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը` պատասխանելով մամուլի վարչական ռեսուրսի կիրառման վերաբերյալ հրապարկումների մասին լրագրողների հարցերին։

Ընտրակաշառքի մասին վկայող տեսանյութի համար խոստանում ենք 1000 դոլար պարգև. Փաշինյան

«Ոստիկանութոյւնը կատարում է իր ծառայությունը, իր աշխատանքը։ Յուրաքանչյուր դեպքով նախնական գնահատում է իրականացվում` հասարակական անվտանգության հետ կապված։ Ի դեպ, դուք նշեցիք կոնկրետ մեկ անձի հետ կապված, բայց մենք ստացել ենք այլ ուժերից ևս նման դիմումներ և պատշաճ ձևով իրականացնում ենք ուղեկցումն ու անվտանգությունը»։

Թե թեկնածուին քանի ոստիկան ու քանի ավտոմեքենա է ուղեկցում, ըստ Ֆիդանյանի, որոշվում է անվտանգության գնահատման արդյունքում։

Հիշեցնենք, որ հունիսի 7-18-ը Հայաստանում նախընտրական քարոզարշավ է։ Խորհրդարանական արտահերթ ընտրությունները նախատեսված են հունիսի 20-ին։

Ընտրության օրը գործելու է «թեժ գիծ». դիտորդների հետ կխոսեն օտար լեզուներով. Ֆիդանյան