Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների հանդիպումը կայացավ Ժնևում` Լա Գրանժ դղյակում։ Ձեռքսեղմումից հետո Պուտինն ու Բայդենը անցան գրադարանի դահլիճ և բանակցեցին նեղ կազմով՝ միայն արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ։
Պուտինը կարճ և հստակ գնահատական է տվել Բայդենի հետ բանակցություններին
Կարճ ընդմիջումից հետո երկխոսությունը շարունակվեց ընդլայնված ձևաչափով՝ պատվիրակությունների մասնակցությամբ։
Ամբողջ օրը Ժնևում հարյուրավոր լրագրողներ էին հերթապահում։ Գագաթնաժողովի արդյունքում ղեկավարները համատեղ ասուլիս չանցկացրին, բայց Պուտինն ասաց, որ կառուցողական հանդիպում է եղել, Բայդենն էլ բութ մատով նշան արեց։