ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի - Sputnik. Հայկական ծագում ունեցող ռուսաստանցի հաղորդավարուհի ու դերասանուհի Սաթի Սպիվակովան իր պատմական հայրենիքում տեղի ունեցող իրադարձությունների մասին երկար լռությունից հետո առաջին անգամ խոսել է:
«Այսօր չեմ կարող լռել», - այսպես է սկսվում նրա ուղերձը հայրենակիցներին: Սպիվակովան Հայաստանը համեմատել է դռները կոտրած տան հետ։
«Երկիրը ճգնաժամից կարող է հանել Ռոբերտ Քոչարյանը». Կարեն Կարապետյան
«Ուշքի եկեք։ Մենք կորցնում ենք հայրենիքը։ 8 ամիսը բավարար ժամանակ է հետպատերազմյան դեպրեսիայի համար։ Շատ հաճախ ընտրությունները ձևական բնույթ ունեն, բայց ոչ այս անգամ, ոչ մեր դեպքում», - գրել է նա Facebook-ի ու Instagram-ի իր էջերում։
Սպիվակովան վստահ է, որ ժողովուրդն ի զորու է վերջ տալ ներկայիս մղձավանջին։ «Միայն գոռոզությունն է, որ թույլ չի տալիս մարդուն ընդունել իր սխալը։ Մենք կարող ենք մեր վերածննդի ճարտարապետները դառնալ։ Հայաստանը հնարավորություն ունի հունիսի 21-ին արթնանալ ու վերադարձրած տեսնել գլխավորը՝ Արժանապատվությունը», - գրել է դերասանուհին և հայատառ հավելել` «ամեն ինչ լավ է լինելու»։
«Մոնարխի» տնօրեն Սերգեյ Համբարձումյանը իր աջակցությունն է հայտնել Ռոբերտ Քոչարյանին
Նա կարծում է, որ խլած արժանապատվությունը կարող է վերադարձնել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմը։
Հիշեցնենք` Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները անցկացվելու են հունիսի 20-ին։ Նախընտրական քարոզարշավին մասնակցում է 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն ու 4 դաշինք։