«Ռոսկոսմոսի» հետ քննարկվել է ՀՀ–ում տիեզերական ծառայությունների զարգացման կարևորությունը

Քննարկվել է նաև տիեզերքի բնագավառում գործունեություն ծավալող կազմակերպությունների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկային արտոնությունների միջոցով բարենպաստ պայմաններ ստեղծելու հարցը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի - Sputnik. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը Սանկտ- Պետերբուրգում անցկացվող «Տիեզերական տարածության հետազոտում» խորագրով GLEX-2021 միջազգային համաժողովի շրջանակներում հանդիպել է ՌԴ «Ռոսկոսմոս» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Դմիտրի Ռոգոզինի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում տիեզերական ոլորտի զարգացման շրջանակներում հնարավոր համագործակցությանը վերաբերվող հարցեր։

«Ռոսկոսմոսի» հետ քննարկվել է ՀՀ–ում տիեզերական ծառայությունների զարգացման կարևորությունը

Չոբանյանը շեշտել է Հայաստանում տիեզերական ծառայությունների և տեխնոլոգիաների զարգացման և այդ շրջանակներում համագործակցության կարևորությունը։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև միջպետական համաձայնագրի կնքման ընթացքին, համատեղ ծրագրերի իրականացման, տիեզերական գործունեության ոլորտի զարգացման համատեքստում Հայաստանում ռուսական ընկերությունների առաջխաղացման և մի շարք այլ հարցերի։

Ռազմարդյունաբերության կոմիտեում առարկայական փոփոխություններ կիրականացվեն. Հայկ Չոբանյան

Քննարկվել է նաև տիեզերքի բնագավառում գործունեություն ծավալող կազմակերպությունների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկային արտոնությունների միջոցով բարենպաստ պայմաններ ստեղծելու հարցը։

Հանդիպման ավարտին Հայկ Չոբանյանը Դմիտրի Ռոգոզինին հրավիրել է մասնակցելու 2022 թ. սեպտեմբերի 5-10-ը Հայաստանում նախանշված Գիտության ու արվեստի «STARMUS» (Stars and Music) 6-րդ միջազգային փառատոնին։