«Պուտինը՝ ԱՄՆ նախագահ»․ Արևմուտքը քննարկում է Ռուսաստանի նախագահի հարցազրույցը

Արդեն երկրորդ օրն է, ինչ միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում վիճում են հարցազրույցի մասին, որը Ռուսաստանի նախագահը տվել է ամերիկյան NBC հեռուստաընկերությանը:
Sputnik

Պուտինի ձևակերպումները բառացիորեն պայթեցրել են համացանցը։ Եվ բանն այն չէ, որ Ռուսաստանի առաջնորդը ժամանակակից իրավիճակի վերաբերյալ ինչ-որ նոր, հեղափոխական մոտեցումներ է առաջարկել։ Ոչ, Ռուսաստանի նախագահը պարզապես ասել է NBC-ի լրագրող Քիր Սիմոնսին ճշմարտությունը։

Պուտինի ու Բայդենի` նեղ կազմով բանակցություններն ավարտվեցին. տեսանյութ

Դա ներկայումս բացարձակապես բացառիկ մեսիջ է։ Անգլոսաքսոնական լրատվամիջոցներն պատում են իրենց լսարանին ստի, թերի տեղեկությունների, կեղծ լուրերի այնպիսի բարդ խառնուրդով, որ պարզ փաստերը, որոնք ներկայացրել է Ռուսաստանի նախագահը, արդեն որպես հայտնություն են ընկալվում։ Դրանք ապշեցուցիչ տպավորություն են թողել լսարանի վրա։

Խոսքն իհարկե պաշտոնական լրատվամիջոցների մասին չէ։ Դրանք շարունակում են պարտադրել իրենց օրակարգը՝ մեղադրելով Ռուսաստանին և դրա առաջնորդին բոլոր մահացու մեղքերի մեջ։

Հետաքրքիր է, որ Ժնևի գագաթնաժողովից առաջ նախագահ Բայդենը ևս մի շարք հայտարարություններ է արել։ Բայց դա միանգամայն սովորական բանաձևեր են՝ «մարդու իրավունքներ», «ժողովրդավարություն», «կոշտություն ցուցաբերենք»... Դա ոչ ոքի չի հետաքրքրում, ոչ ոք դա չի քննարկում։ Իսկ ահա Պուտինի խոսքերն իսկապես հասել են ամենատարբեր մարդկանց՝ կոտրելով պարտադրված կաղապարները։

«Ես նրան (Պուտինին) ավելի շատ եմ հավատում, քան մեր ողջ խեղկատակ վարչակազմին»,- բրիտանական Daily Mail տաբլոիդի կայքում խոստովանել է ամերիկացի ընթերցողը Նևադայից: «Բա ինչո՞ւ Ռուսաստան չես գնում»- հակադարձում է մյուսը։ «Պարզապես անհավանական է՝ քանի մարդ է այստեղ աջակցում Պուտինին»,- գրում է մեկնաբանը: «Եթե նա քեզ դուր չի գալիս, դա չի նշանակում, որ նա իրավացի չէ»,- վիճում է մյուսը։ «Նա թույլ չէր տա այն խառնաշփոթը, ինչ կատարվում է այսօր Ամերիկայում»,- եզրափակում է երրորդը։

Բայդենը գլխով չի արել ի պատասխան այն հարցին, թե հավատո՞ւմ է արդյոք Պուտինին․ Սպիտակ տուն

Շատ լավ երևում է, որ Պուտինը կարողացել է, ինչպես ինքն է ասել՝ «իշխող շրջանակների» գլխի վրայով ուղիղ դիմել լայն զանգվածներին։

Իհարկե, շատերը չցանկացան դուրս գալ ապատեղեկատվական մատրիցայից, որտեղ նրանց նստեցրել են «լիբերալ» լրատվամիջոցները։ Ի վերջո, աշխարհի պատկերը, որը CNN-ի ու Facebook-ի օգտատերերին պարտադրում են, պարզ ու ոչ հակասական է: Սնունդը և բենզինը թանկանում են, պարտքերը ավելի ու ավելի շատ են աճում, հիփոթեքի ժամկետն անցնում է, աշխատանք չկա։ Ո՞վ է դրանում մեղավոր։ Դե, իհարկե, ռուսները։ Այս սարսափազդու պատմությունը թույլ է տալիս արտասահմանյան առցանց-մարտիկներին տարիներ շարունակ պառկել բազմոցին ու ոչինչ չանել: Իսկ եթե ընդունես, որ այս ամենի մեղավորը կոնկրետ քո կառավարությունն է, պետք է վեր կենաս բազմոցից, դուրս գաս փողոց, ինչ-որ բան ձեռնարկես... Ոչ, դա շատ բարդ է։

Այդ պատճառով ոմանք նախընտրում են նստել ու վախենալ. «Այդ հարցազրույցը շատ սարսափելի է»,- մեկնաբանել է YouTube-ի օգտատերը NBC-ի սյուժեն: «Նա (Պուտինը) վախեցնում է»,- ասում է մյուսը։ «Ինձ էլ»,- գրում է երրորդը։

«Լուսավորյալ» եվրոպացիները և նրանց հոգևոր ժառանգ ամերիկացիները կրկին ընկղմվել են զուտ միջնադարյան դիվական մոլուցքի մեջ։ Իրենց համար սարսափելի կերպար են հորինել, բարդել են նրա ուսերին աշխարհի բոլոր չարիքներն ու սեփական վախից հաճույք են ստանում։

Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները հասել են ամենացածր կետին․ Պուտին

Սակայն մեկնաբանների ճնշող մեծամասնությունը Պուտինի խոսքերում իրական ելք են տեսել այն փակուղուց, որի մեջ նրանց մտցրել է գլոբալ իսթեբլիշմենթը։ Հատկապես ուրախացել են Թրամփի կողմնակիցները։

Մեջբերումն այն մասին, որ «ԱՄՆ նախկին նախագահ պարոն Թրամփը ոչ սովորական, տաղանդավոր մարդ է», տարածվել է բոլոր սոցցանցերում ու ԶԼՄ-ներում։ Դա այն մարդկանց սրտից էր, որոնք պաշտպանում են առողջ ազգայնականությունն ու այլ պետությունների գործերին չմիջամտելու ցանկությունը։

Հարցն անձամբ Թրամփը չէ։ Սովորական ամերիկացիները շատ լավ հասկանում են, որ նախկին նախագահի վարած մեկուսացման քաղաքականությունը ձեռնտու էր նրանց։ Այն  նպաստում էր և՛ ԱՄՆ-ի, և՛ միաժամանակ ամբողջ աշխարհի խաղաղության ամրապնդմանը։ Մինչդեռ տեղեկատվական, տնտեսական ու մշակութային պատերազմները, որ Դեմոկրատական կուսակցությունը հրահրում է ամբողջ աշխարհում, ձգտում է քարուքանդ անել և՛ ԱՄՆ-ն, և՛ աշխարհի բոլոր առաջատար տերությունները։

«Պուտինն ազգայնական է։ Նա չի սիրում համաշխարհային կառավարությանը ճիշտ այնպես, ինչպես ես ու դուք: Պուտինն ու Թրամփը դրանում համամիտ են»,- իրավիճակը պարզ նկարագրում է ամերիկյան Breitbart կայքի ընթերցողը:

ԱՄՆ–ից Հայաստան տրանսֆերտներն աճում են. նաև ՌԴ–ից է ակտիվություն ակնկալվում

«Սպիտակ  «լիբերալ» հակաամերիկացիները պարզապես ցավոտ ատելություն են տածում Ռուսաստանի նկատմամբ», - գրում է ամերիկյան Daily Mail-ի մեկնաբանը։ - Նշենք, որ վերջին հինգ-վեց տարիներին նրանք անդադար մեղադրում են Ռուսաստանին այն ամենի համար, ինչը նրանց դուր չի գալիս։ Նրանք անփառունակ ձևով պարտվում են ընտրությունները, ուրեմն Ռուսաստանն է մեղավոր, և դա ընդամենը ամենախայտառակ և ծիծաղելի օրինակն է»։

Պուտինի հարցազրույցի քննարկման ընթացքում հանդիսատեսը հիշել է բայդենյան տխրահռչակ կիքսը «մարդասպանի» մասին ու բացահայտորեն ծաղրել նրան։

«Ի՞նչ հիմարություն է»,-  գրում է ոգևորված մեկնաբանը Realclearpolitics-ում,- «ինչ-որ չեմ հիշում, որ NBC-ը հարցնի Քլինթոններին շատ, շատ խորհրդավոր սպանությունների մասին, որոնք նրանց վերագրում են»։

ԱՄՆ-ի խոշորագույն ռազմաբազաները անպաշտպան են դարձել

Ինչի՞ մասին է վկայում Ռուսաստանի նախագահի հարցազրույցներին միջազգային հանրության կրքոտ, շահագրգիռ, գերհուզական արձագանքը։ Պարզապես այն մասին, որ Ռուսաստանն այսօր վերադարձել է գլոբալ գերտերությունների շարքը։ Դրա առաջնորդի կարծիքը բոլոր հարցերի վերաբերյալ վերլուծվում է, աշխուժորեն դիտարկվում ու քննարկվում է։ Դա բոլորին հետաքրքիր է, դա բոլորին հուզում է։

Պուտինի և Բայդենի հանդիպումն արդեն դարձել է ժամանակակից քաղաքականության գլխավոր իրադարձությունը։ Դեռ գագաթնաժողովի մեկնարկից առաջ դրա մասին մտածում և խոսում էին հարյուր միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում։

Չենք մեջբերի այն ամբողջ քննադատությունը, որն առատորեն իրենց նախագահի հանդեպ հնչեցնում են ԱՄՆ-ի քաղաքացիները սոցցանցերում ու աշխարհի առաջատար ԶԼՄ-ների մեկնաբանություններում։ Այնտեղ շատ են և՛ անձնական վիրավորանքները, և՛ Բայդենի դիվանագիտական տաղանդների վերաբերյալ ոչ այնքան պարկեշտ արտահայտություննեը։

Պարզապես կմեջբերենք ամերիկյան Սենթ Լուիսի բնակիչ օգտատիրոջը. «Կուզենայի Պուտինը նախագահ լիներ՝ Բայդենի և Հարիսի փոխարեն՝ ցանկացած պահի»։