Նուբարաշենի աղբավայրում շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները

Ութ օր շարունակ հրշեջները աշխատում են մարել աղբավայրում բռնկված հրդեհը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի - Sputnik. Նուբարաշենի աղբավայրում շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ հունիսի 8-ից ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների մարտական հաշվարկները հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացնում Նուբարաշենի աղբավայրում:

«Հունիսի 16-ին Նուբարաշենի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքները շարունակելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը», - ասված է հայտարության մեջ։

Հիշեցնենք, որ հունիսի 8-ին՝ ժամը 10։04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը տեղեկություն էր ստացել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նուբարաշենի աղբավայրում։ Դեպքի վայր էին մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Տեղով փող է. ինչ իրավիճակ է Նուբարաշենի այրվող աղբավայրում և ինչ գաղտնիքներ է այն ամփոփում

Հրդեհը մեկուսացվել էր ժամը 18։40-ին։ Սահմանվել էր հերթապահություն։ Հունիսի 9-ին և 10-ին դեպքի վայրում հերթապահող հրշեջ-փրկարարական ջոկատը նկատել էր հրդեհի նոր երկու օջախ, որոնցից մեկը մարվել էր, արդյունքում այրվել էր մոտ 400 խմ շինարարական աղբ։

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են Երևանի քաղաքապետարանի հինգ ջրատար, երկու բեռնատար մեքենա, հինգ տրակտոր, օժանդակ մեքենա (ջրատար), երկու ինժեներական տեխնիկա և ինքնաթափ մեքենա։

Շաբաթը թեժ էր ոչ միայն քաղաքական կյանքում, այլև Երևանի ամենամեծ աղբավայրում. լուսանկարներ