Նախկին ԲՀԿ-ական «Չերիի Վահանը» Սյունիքի օբյեկտներում ՔՊ-ականների հաշիվն է փակել. ԶԼՄ

Թերթը նշում է, որ չնայած Սյունիք էր մեկնել ՔՊ թիմի մեծ մասը, սակայն երթի ժամանակ միայն Ալեն Սիմոնյանն էր քայլում Փաշինյանի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի - Sputnik. «Հրապարակ» թերթը գրում է, որ երեկ Սյունիքում Նիկոլ Փաշինյանին ուղեկցում էր ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Վահան Կարապետյանը՝ «Չերիի Վահանը»։ Նա ընկերակցել է Խաչատուր Սուքիասյանին և ՔՊ-ականների հաշիվն է փակել Սյունիքի օբյեկտներում։

Միհրան Պողոսյանը կմասնակցի ընտրություններին. ԿԸՀ–ն անվավեր է ճանաչել իր իսկ որոշումը

«Թե ինչպես է նա հայտնվել հեղափոխական ճամբարում, չհաջողվեց նրանից պարզաբանում լսել, սակայն ժամանակ առաջ գրվել էր, որ իմքայլական Հայկ Սարգսյանի և Չերիի Վահանի միջև ընդհարում է եղել»,– գրում է «Հրապարակը»։

Թերթը նշում է, որ չնայած Սյունիք էր մեկնել ՔՊ թիմի մեծ մասը, սակայն երթի ժամանակ միայն Ալեն Սիմոնյանն էր քայլում Փաշինյանի հետ, մյուսները հաանաբար «դուխ չեն արել» զբոսնել քաղաքներում։ Փաշինյանին մարզպետի հետ դիմավորում էր նաև գործարար Սուրեն Բալայանը, որը Ջերմուկի Աշոտ Արսենյանի հին հակառակորդն է և անցյալում քննադատել էր Փաշինյանին, թե «այս իշխանությունները կարծես թե շարունակում են հների տնտեսական քաղաքականությունը»։

Հիշեցնենք՝ հունիսի 7-ից նախընտրական քարոզարշավ է սկսվել, որը կավարտվի հունիսի 18-ին։ Քարոզարշավի շրջանակներում ընտրություններին մասնակցող 25 քաղաքական ուժերի ներկայացուչիչները մարզային այցելություններ են կատարում։

Խորհրդարանական արտահերթ ընտրություններ կանցկացվեն հունիսի 20-ին։

Դժվար է պոկվել վարչապետական աթոռից, կամ կրկին Հայաստանի և Իսրայելի նմանության մասի