«Մոսկվա» կինոթատրոնի մոտ կատարված սպանությունն իրականացրել էր պրոֆեսիոնալ մարդասպանը

Սպանությունից 2 օր անց օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել էր, որ սպանությունը կատարել է 23-ամյա Ալեքսանդր Բուզմարևը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի - Sputnik. Երևանի «Մոսկվա» կինոթատրոնի մոտ կատարված սպանությունն իրականացվել էր պրոֆեսիոնալ մարդասպանի կողմից։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտնեց ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը։

«Իրականացվել էր պրոֆեսիոնալի կողմից, նա ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձ է»,–ասաց նա։

Սպանություն՝ Կոտայքի մարզում. 41–ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է

Ֆիդանյանը շեշտեց, որ այդ տեսակետից տվյալ սպանությունը չափազանց բարդ բացահայտվող հանցագործություն է, բայց ՀՀ իրավապահներին հաջողվել է այն բացահայտել ընդամենը ժամեր անց։

Հիշեցնենք` սպանությունը Երևանի Աբովյան փողոցում, «Մոսկվա» կինոթատրոնի մոտ տեղի էր ունեցել հունիսի 2-ին։

Արտասահմանյան համարանիշերով «Տոյոտայի» մոտ ատրճանակով կրակել էին Գավառի բնակիչ, 50-ամյա Հովհաննես Վարդանյանի գլխին, ով տեղում մահացել էր։

Ոստիկանությունը պարզել էր, որ սպանությունը կատարած անձն իրականում թիրախավորել և ցանկացել էր կրակել Հովհաննես Վարդանյանի հետ եղած մեկ այլ տղամարդու վրա։

Կրակել է համագյուղացու կրծքավանդակին. Արմավիրում կատարված սպանության դեպքը բացահայտվել է

ավալուն ու բազմաբնույթ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել էր, որ սպանությունը կատարել է 23-ամյա Ալեքսանդր Բուզմարևը։