ՌԱԴԻՈ

Մեր դաշինքը ձևավորվել է ազգային համերաշխությունը վերականգնելու ցանկությամբ. Հայրիկյան

«Ազատ հայրենիք» դաշինքի անդամ, ԱԻՄ կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին և այդ համատեքստում իրենց կուսակցության ծրագրային դրույթներին։
Sputnik
Մեր դաշինքը ձևավորվել է ազգային համերաշխությունը վերականգնելու ցանկությամբ. Հայրիկյան

Պարույր Հայրիկյանի դիտարկմամբ` ցանկացած խոսք պետք է հիմնավորվի գործով, ուստի ազգային համերաշխությունն ու համագործակցելու ոգին վերականգնելու ցանկությունն արտահայտվում է հենց տվյալ դաշինքի ձևավորմամբ։ Ըստ նրա` «Ազատ հայրենիքը» եղած դաշինքներից տարբերվում է նրանով, որ իսկապես դաշինք է։ Այն ոչ թե երկու կամ ավելի ուժերի համաձայնություն է, այլ որոշ դեպքերում իրարից լուրջ տարբերություններ ունեցող վեց քաղաքական ուժերի համագործակցություն։ 

«Լավատես չեմ, որ ընտրությունները հաշտ կանցնեն. կենաց-մահու խնդիր է». Տեր–Պետրոսյան

«Սա առաջին վկայությունն ու ապացույցն է, որ մեր ցանկությունը միայն խոսքերի շարան չէ։ Եթե մեր դաշինքը նույնիսկ լինի կարճատև, բայց նպատակներն իրականացնելու ունակ և կարողանա իր նպատակների առնվազն կեսն իրագործել, ապա մեծագույն ներդրում կունենա ներքաղաքական զարգացման գործընթացում։ Ոչ միայն դաշինքները, այլև կուսակցությունները երբեմն ժամանակի փորձությանը չեն դիմանում։ Մենք սկսել էինք համագործակցել՝ անկախ ընտրություններից, և մեզ համար կարևորագույն հարցերից է, օրինակ, միջազգային հանրության աջակցությամբ անվտանգության համակարգի վերականգնումը»,– նշեց «Ազատ հայրենիք» դաշինքի ներկայացուցիչը։ 

Հայրիկյանի կարծիքով` քաղաքակրթական կողմնորոշումը նույնպես կարևոր է։ Դաշինքը սահմանադրական փոփոխությունների նախաձեռնություն ցուցաբերել է դեռևս ընտրություններից առաջ, և ժողովրդավարությանն առնչվող հարցերի ամրագրումն իրենց կողմից նշանակում է քաղաքակրթական, համամարդկային ներդրում այն գործընթացում, որը վերափոխելու, վերագնահատելու է Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը։ 

Միհրան Պողոսյանը կմասնակցի ընտրություններին. ԿԸՀ–ն անվավեր է ճանաչել իր իսկ որոշումը

«Մարդիկ մեծ մասամբ հիասթափված են ու դառնացած, ուստի մեր հիմնական խնդիրն է նախևառաջ տեղեկացնել «Ազատ հայրենիք» դաշինքի մասին, թեև ակնառու է քարոզարշավին հատկացված ժամանակի սղությունը։ Մենք կայուն եռյակում ենք, մեզանից վախենում են, որովհետև երբ լույսը սկսում է երևալ, խավարը դառնում է անզոր։ Մենք կամ պետք է միասին աշխատենք և ունենանք հայրենիք, որն ապահով հանգրվան կդառնա այս աշխարհում, կամ էլ կդառնանք աշխարհով մեկ դեգերող ժողովուրդ։ Բոլոր նրանք, ովքեր մինչ այս պահը չեն կողմնորոշվել, տեսնելով այս իրողությունը, մեր գործունեությունը, կարող են կատարել գիտակցված ընտրություն»,– նշեց ԱԻՄ-ի նախագահը։

Հայրիկյանի պնդմամբ` եթե իրենք կարողանան գալիք օրերին ավելի անմիջականորեն իրազեկել մարդկանց, ապա դա կարող է  ավելի մեծ արդյունքի հանգեցնել։

Պետք է բացառվի վիրավորանքն ու հայհոյանքը. հանդիպում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի պատվիրակության հետ

Նշենք, որ Հայաստանում հունիսի 7-ից պաշտոնապես մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը:

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն 21 կուսակցություն և 4 դաշինք։

Հիշեցնենք, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին։