ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի - Sputnik. 2021թ. հունիսի 16-ին` ժամը 00:45-ի սահմաններում ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։
Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչն իր «Վոլկսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայով ավտոմայրուղով երթևեկելիս կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս է եկել ճանապարհից, բախվել գազատար խողովակին և կողաշրջվել։
Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևորը, մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է «Նոյեմբերյանի բժշկական կենտրոն»:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ պատահարի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:Կատարվել են դեպքի վայրի, տրանսպորտային միջոցի զննություններ, ինչպես նաև՝ դիակի արտաքին զննություն, նշանակվել են դիակի դատաբժշկական և դատաբժշկական փորձաքննություններ: