Լավ լուր Սևանա լճում հանգիստը նախընտրողների համար. կգործի Ալմաստ - Շորժա էլեկտրագնացքը

ՀԿԵ-ն նման սեզոնային էլեկտրագնացք գործարկում է ամեն ամառ՝ հանգստի համար առավել հարմարավետ պայմաններ ստեղծելու և դեպի Սևանա լիճ տանող ճանապարհները թեթևացնելու նպատակով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի - Sputnik. Սևանա լճում հանգիստ նախընտրողների համար «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը գործարկում է Ալմաստ (Երևան) - Շորժա էլեկտրագնացքը: Տեղեկությունը հայտնում է ՀԿԵ–ի մամուլի ծառայությունը։

Երևան-Թբիլիսի-Բաթում-Երևան երթուղու արագընթաց գնացքը հունիսի 15-ից կվերսկսի իր աշխատանքը

Մերձքաղաքային սեզոնային էլեկտրագնացքը գործելու է հունիսի 18-ից՝ ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին:

«Գնացքը Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում գտնվող «Ալմաստ» գործարանին կից համանուն կառամատույցից մեկնում է ժամը 08:30՝ Սևանի կայարան ժամանելով 10:28, իսկ Շորժա՝ 11:28-ին:

Հակառակ ուղղությամբ էլեկտրագնացքը Շորժայի կայարանից մեկնում է 17:00-ին, Սևանից՝ 18:00 և Երևան է հասնում ժամը 20:00-ին»,–ասված է հաղորդագրության մեջ:

Տեղեկացվում է, որ տոմսի գինը մեկ ուղղությամբ կազմում է՝ 600 դրամ մինչև Սևանի կայարան և 1 000 դրամ մինչև Շորժա:

Ճանապարհորդելն ավելի հարմարավետ կդառնա. ՀԿԵ–ն 27 նոր վագոն ու 2 նոր գնացք է շահագործելու

ՀԿԵ-ն նման սեզոնային էլեկտրագնացք նշանակում է ամեն ամառ՝ հանգստի համար առավել հարմարավետ պայմաններ ստեղծելու և դեպի Սևանա լիճ տանող ճանապարհները թեթևացնելու նպատակով: