ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի - Sputnik. Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն այցելել է Bahman Group ավտոմեքենաշինական ընկերություն։ Այս մասին Facebook–ի էջում տեղեկացնում է Իրանում ՀՀ դեսպանությունը։
Դեսպանն այնտեղ հանդիպել է ընկերության գլխավոր տնօրեն Բյույուք Ալիմորադլուին:
Նշվում է, որ ՀՀ դեսպանը ծանոթացել է տարբեր մակնիշի ավտոմեքենաների արտադրությանը և ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել հայկական կողմի և ԵԱՏՄ մյուս երկրների հետ համագործակցության հնարավորությունները:
Դեսպան Թումանյանն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու ՀՀ համապատասխան պետական մարմինների հետ` անհրաժեշտ կապերի հաստատման գործում:
Թեհրանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը բացվել է 1992 դեկտեմբերին:
Հայաստանի անկախացումից հետո Իրանի հետ արդյունավետ համագործակցություն է ծավալվել մասնավորապես էներգետիկայի, տրանսպորտի, բնապահպանության, միջմարզային, գիտակրթական և մշակութային ոլորտներում:
«Կունենանք երկարությամբ նախադեպը չունեցող 2 թունել, Իրան դուրս կգանք». Պապիկյան