ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի - Sputnik. Հունիսի 17-ից կոմպակտ դասի նոր ավտոբուսներով կվերսկսի աշխատանքը 46 համարի երթուղին, իսկ 22 համարի նոր երթուղին շահագործման կհանձնվի առաջին անգամ: Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Երթուղիների սպասարկումը կիրականացվի ժամը 7:30-ից մինչև 23:00-ն՝ հետևյալ ուղեգծերով.
22 երթուղի՝ Սպանդարյան կայարան -Սիլիկյան 4-րդ, 10-րդ փողոցներ - Սիլիկյան նոր խճուղի- Շիրազի- Գ.Հասրաթյան- Սեբաստիայի- Րաֆֆու փողոցներ- ՀԱԹ (Րաֆֆու-Զորավար Անդրանիկի փողոցների խաչմերուկ)։
46 երթուղի՝ Նազարբեկյան թաղամաս - Սիլիկյան նոր խճուղի - Շիրազի - Ջանիբեկյան - Աբելյան - Շինարարների - Արզումանյան - Հալաբյան - Կիևյան փ-ներ - Մարշալ Բաղրամյան - Մաշտոցի պ-ներ - Գր.Լուսավորչի - Ագաթանգեղոսի - Խանջյան - Վարդանանց - Ե.Քոչարի փ-ներ - Սրբ.Գր.Լուսավորիչ եկեղեցի:
Նշվում է, որ 46 համարի երթուղին արդեն ծանոթ է ուղևորներին, իսկ 22 երթուղին շահագործման կհանձնվի առաջին անգամ:
Քաղաքապետարանը հիշեցնում է, որ նոր ավտոբուսներում պետք է վճարել նստելիս։
«Մետաղադրամ ընդունող սարքը «վերցնում է» միայն 100 դրամանոցներ։ Եթե չունեք 100 դրամանոց, վարորդը սկզբնական շրջանում կարող է մանրել, բայց խիստ ցանկալի է ունենալ 100-դրամանոցը։ Շուտով կունենանք նաև էլեկտրոնային վճարման համակարգ», - ասվում է քաղաքապետարանի հայտարարության մեջ։
Նաև ասվում է, որ ավտոբուսի սրահը տեսահսկվում է՝ ուղևորների և ընդհանրապես, երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով։ Վարորդները հատուկ համազգեստով են, հատուկ հրահանգավորված են երթևեկության ընթացքում չծխելու և հեռախոսով չխոսելու պահանջի մասին։
Հիշեցնենք, որ կոմպակտ դասի նոր ավտոբուսներով արդեն իսկ շահագործվում են Երևանի 6 երթուղիներ՝ 26, 38, 99, 74, 24, 47։
Ճանապարհորդիր USB–ով. Ռուսաստանից Հայաստան նոր երկաթուղային վագոններ են բերվել