Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին զգոնության կոչ է արել

Նման կոչեր պարբերաբար հնչել են արցախյան 44–օրյա պատերազմից առաջ, ընթացքում և հետո։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի - Sputnik. Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը Facebook–ի էջում իր քաղաքացիներին զգոնության կոչ է արել։

«Հաջորդ երկու շաբաթվա ընթացքում ընտրություններին առնչվող ցույցեր կամ հանրահավաքներ կարող են տեղի ունենալ Երևանում և Հայաստանի այլ վայրերում: ԱՄՆ քաղաքացիները պետք է զգոնություն ցուցաբերեն, խուսափեն մարդկանց բազմությունից և մշտապես զգոն ու տեղյակ լինեն իրենց շրջապատից», - ասվում է հայտարարության մեջ։

Նշվում են ցանկալի գործողությունները՝ խուսափելը բաց տարածքներից և մարդկային բազմություններից, հետևելը տեղական լրատվամիջոցներին՝ թարմացումների համար, տեղեկացնելը անվտանգության մասին ընկերներին և ընտանիքին:

Ադրբեջանի զինված ուժերը պետք է հետ քաշվեն մայիսի 11-ի դրությամբ զբաղեցրած դիրքեր. Ռիքեր

Աջակցության համար ԱՄՆ քաղաքացիները կարող են դիմել Երևանում ԱՄՆ դեսպանատուն։

Նշենք, որ նման զգոնության կոչեր ԱՄՆ դեսպանատան կողմից պարբերաբար հնչել են արցախյան 44–օրյա պատերազմից առաջ, ընթացքում և հետո։

Հիշեցնենք` հունիսի 20–ին Հայաստանում անցկացվելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններմ որոնց մասնակցելու հայտ է ներկայացրել 21 կուսակցություն և 4 դաշինք։ 

Հունիսի 7–ից մեկնարկել է նախընտրական քարոզարշավը, որը կավարտվի ընտրություններից մեկ օր առաջ` հունիսի 19–ին։

Բլինկենը ողջունել է 15 գերիներին Հայաստանին փոխանցելը և շնորհակալություն հայտնել Վրաստանին