ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Հայտնի բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը իր Telegram-ալիքի հետևորդներին պատմել է, թե ինչպես կարելի է պաշտպանել օրգանիզմը կորոնավիրուսային վարակի երրորդ ալիքի ժամանակ:
Որպես պաշտպանության գլխավոր միջոց նա նշել է ցանկացած հասանելի պատվաստանյութով պատվաստումը։
Բացի այդ, բժիշկը խորհուրդ է տվել հրաժարվել պատվաստումից առաջ հակամարմինների մակարդակը որոշելուց, ինչպես նաև հորդորել է, որ պատվաստվեն նաև հիվանդությունը հաղթահարած անձինք: Աշնանը, ըստ Մյասնիկովի, պետք է կրկնակի վերապատվաստում իրականացվի նրանց համար, ովքեր պատվաստում են ստացել անցյալ տարվա ձմռանը կամ այս տարվա գարնանը:
Ի՞նչ վտանգ է ներկայացնում կորոնավիրուսն ատամների համար. գիտնականների նոր բացահայտումը
Բժիշկ-հեռուստահաղորդավարը կանխարգելիչ միջոց է անվանել ինտերֆերոն գամմայով քթի կաթիլները՝ նշելով, որ այս դեղը լավ արդյունքներ է ցույց տալիս:
Ճառագայթումն ընդդեմ կորոնավիրուսի․ գիտնականները բուժման նոր մեթոդ են մշակում
Բացի այդ, չպետք է մոռանալ սոցիալական հեռավորության պահպանման և փակ տարածքներում մարդկանց մեծ կուտակումների սահմանափակման մասին։
Բժիշկն ասել է՝ ինչպես է կարելի ազատվել կորոնավիրուսային վարակի հետևանքներից