Այժմ ՌԴ–ի հետ հստակ բազա կա. Բայդենը թվարկել է Պուտինի հետ հանդիպման գլխավոր արդյունքները

Ժնևում կայացած բանակցություններից հետո ԱՄՆ նախագահը դրական է գնահատել ռուս գործընկերոջ` Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ Վաշինգտոնի և Մոսկվայի փոխհարաբերությունները պետք է կանխատեսելի ու կայուն լինեն։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Հայտնի է` ինչ նվերներ են միմյանց փոխանցել Պուտինն ու Բայդենը

«Հանդիպման տոնայնությունը դրական էր։ Ես կատարեցի այն, հանուն ինչի եկել էի Պուտինի հետ հանդիպման», – ասել է ԱՄՆ առաջնորդը` գնահատելով բանակցությունների արդյունքները։

Բայդենը նշել է, որ հանդիպման ընթացքում միջազգային խնդիրներ են քննարկվել։

«Մենք պայմանավորվեցինք միասին աշխատել Իրանի գծով, որպեսզի թույլ չտանք, որ միջուկային զենք ստանա», – ընդգծել է նա։

Բայդենի խոսքով` քննարկվել է նաև Աֆղանստանում ահաբեկչությունը կանխարգելելու հարցը։ Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ Վաշինգտոնը Մոսկվայի հետ բանակցություններում մշտապես առաջին պլան է մղելու մարդու իրավունքների հարցը, և հավելել է` Ռուսաստանը չպետք է թելադրի աշխարհին։

«Հիմա մենք Ռուսաստանի հետ աշխատանքի և հարաբերությունների կառուցման հստակ բազա ունենք։ Հաջորդ 6-12 ամիսները ցույց կտան` Ռուսաստանին ու ԱՄՆ–ին հաջողվել է ռազմավարական երկխոսության սկիզբ դնել, թե ոչ», – ասել է նա։

Պուտինը կարճ և հստակ գնահատական է տվել Բայդենի հետ բանակցություններին

Պատասխանելով նոր սառը պատերազմին վերաբերող հարցին` Բայդենը հայտարարել է, որ այն չի բխում ո՛չ ԱՄՆ–ի, ո՛չ էլ Ռուսաստանի շահերից։

Ռուսաստանի և ԱՄՆ–ի նախագահների հանդիպումը կայացել է հունիսի 16-ին Ժնևի Լա Գրանժ դղյակում։ Սա նրանց առաջին հանդիպումն էր Բայդենի` ԱՄՆ նախագահ դառնալուց հետո։

Պուտինն ու Բայդենը համատեղ հայտարարություն են ընդունել