Արցախում քրեական գործ է հարուցվել դիակը կամ թաղման վայրերն անարգանքի ենթարկելու փաստով

Ադրբեջանցիներն ազգային, կրոնական, ատելության և թշնամանքի շարժառիթով քանդել ու ոչնչացրել են հայկական գերեզմանատան գերեզմանաքարերը, այլ շինություններն ու առարկաները, անարգանքի ենթարկել հայկական շիրիմները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի - Sputnik. Արցախի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Ասկերանի հայկական գերեզմանատանը ադրբեջանցիների իրականացրած վանդալիզմի փաստերով։

Շուշիում ադրբեջանցի վանդալները պղծել են Հովհաննես Թևոսյանի կիսանդրին. տեսանյութ

Քրեական գործը հարուցվել է Արցախի քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, այն է` ազգային, ռասսայական կամ կրոնական ատելության կամ թշնամանքի շարժառիթով դիակը կամ թաղման վայրերն անարգանքի ենթարկելը։

Քննչական մարմնից հայտնում են, որ քրգործի հիմքում դրվել են փաստեր այն մասին, որ 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղում ադրբեջանցիներն ազգային, կրոնական, ատելության և թշնամանքի շարժառիթով քանդել ու ոչնչացրել են հայկական գերեզմանատան գերեզմանաքարերը, այլ շինություններն ու առարկաները, անարգանքի ենթարկել հայկական շիրիմները։

«Հուսով ենք` Բաքուն միջոցներ կձեռնարկի». Զախարովան՝ Քարինտակի ու Շուշիի վանդալիզմի մասին

Նշենք, որ ի տարբերություն Ադրբեջանի` Հայաստանում արդեն ավելի քան 30 տարի պահպանվում են ադրբեջանցիների գերեզմանները։

Sputnik Արմենիան բազմիցս ներկայացրել է Հայաստանի տարածքում մնացած ադրբեջանական գրեթե չվնասված գերազմանների լուսանկարներ։