ԱԱԾ-ն արձագանքել է Երևանում ադրբեջանցիների հնարավոր ներկայության մասին լուրերին

Որոշ դեպքերում ադրբեջանական խոսքը հասկացել են Ադրբեջանում ծնված հայերը։ Իրենց մտավախությունները նրանք ներկայացրել էին սոցցանցերում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի - Sputnik. ՀՀ ԱԱԾ-ն իրականացնում է օրենսդրությամբ վերապահված օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքները հրապարակման ենթակա չեն։ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից այսպես են պատասխանել`արդյո՞ք վերջին շրջանում ավելացել է ադրբեջանցիների քանակը մեր երկրում Sputnik Արմենիայի հարցմանը։    

Գեղարքունիքում և Սյունիքում ադրբեջանցիները գողանում են հայերի կենդանիներին. ՄԻՊ–ի փաստերը

Նշենք, որ սոցիալական ցանցերի որոշ հայ օգտատերեր, որոնք ծնվել են Ադրբեջանում և տիրապետում են ադրբեջաներենին ահազանգում են, որ հաճախ են սկսել ադրբեջաներեն խոսք լսել ՀՀ–ում։

«Ինչպես բարձրացված հարցերի շրջանակում, այնպես էլ իր այլ գործառույթների շրջանակներում ՀՀ ԱԱԾ–ն իրականացնում է օրենսդրությամբ իրեն վերապահված օպերատիվ-հետախուզական միջոցառումները, որոնց արդյունքները հրապարակման ենթակա չեն», - ասված է ԱԱԾ հաղորդագրության մեջ:

Հայերի և ադրբեջանցիների փոխհրաձգությունը մոտ 3 ժամ է տևել. Թաթոյանը մանրամասներ է հայտնում

Նշենք, որ հարցման մեջ մենք խնդրել էինք մեկնաբանել քաղաքացիների հաղորդագրություններն այն մասին, որ քաղաքի փողոցներում և այլ մարդաշատ վայրերում ադրբեջանական խոսք են լսել (հիմնականում այդ մարդիկ խոսել են հեռախոսով)։ Մեզ հետաքրքիր էր նաև իմանալ`արդյոք այդ քաղաքացիները գտնվում են ԱԱԾ վերահսկողության տակ, թեկուզ և՝ երրորդ երկրի քաղաքացիության առկայության դեպքում: