5–ի փոխարեն 15 մլն դրամ` «Սիվիլնեթի» տեսանյութերի համար. Ավինյանը փոխել է որոշումը

Գումարի եռակի ավելացումը «Ավրորայում» մեկնաբանում են հիմնադրամի ծրագրերի ու «Սիվիլնեթի» պատվերների ավելացմամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի - Sputnik. ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր որոշում է ստորագրել, որով փոփոխություններ են կատարվել 4 ամիս առաջ` 2021 թվականի փետրվարի 5-ին իր ընդունած մեկ այլ որոշման մեջ։

Ավինյանը վավերացրել է Փաշինյանի որոշումը. ԱԳ 3 փոխնախարարներն ազատվել են աշխատանքից

Դրանով 3 անգամ ավելացվել է «Ավրորա մարդասիրական նախաձեռնություն» բարեգործական հիմնադրամի կողմից Սիվիլիթաս հիմնադրամին տրամադրվող գումարը։ Եթե 2021 թվականի հունվարի 25-ին երկու կազմակերպությունների միջև կնքված պայմանագրով նախատեսված էր 5 մլն դրամ, 2021 թվականի փետրվարի 1-ից մինչև հուլիսի 31-ը ընկած ժամանակահատվածում ֆիլմերի և տեսահոլովակների նկարահանումների և լուսանկարչական ծառայությունների մատուցման դիմաց, ապա Ավինյանի նոր որոշմամբ նախատեսվում է 15 մլն դրամ` բայց արդեն մինչև 2022 թվականի հունիսի 3–ը նույն ծառայություները մատուցելու դիմաց։

«Ավրորա մարդասիրական նախաձեռնություն» բարեգործական հիմնադրամից Sputnik Արմենիային հայտնեցին, որ ծրագիրը վերաբերում է «Ավրորայի» գործունեության մասին տեսանյութերի` ֆիլմերի, տեսահոլովակների պատրաստմանն ու լուսանկարներին։

Ինչ վերաբերում է գումարի 3 անգամ ավելացմանը, «Ավրորայում դա մեկնաբանեցին ծրագրի ժամկետի 1 տարով ավելացմամբ ու այդ ընթացքում հիմնադրամի ծրագրերի ավելացմամբ։

«Ավրորայի» հարյուրավոր հերոսներից ընտրվել են 5–ը. 1 մլն դոլարի հավակնորդները հայտնի են

«Այդ ժամանակահատվածում «Ավրորայի» բարեգործական ծրագրերն ավելացվել են, դրա հետ կապված ավելացել են նաև տեսանյութերի պատրաստման, լուսանկարների պատվերները «Սիվիլնեթին»»,– ասաց մեր զրուցակիցը։

«Ավրորան» միջազգային դրամահավաք է հայտարարում Արցախի բնակչության համար

Ընդ որում, նրա խոսքով, նշված 15 մլն–ը «Ավրորայի»` այդ ծրագրի համար հատկացված գումարի վերին շեմն է։ Բայց վճարումը կատարվելու է ըստ պատվերների չափի, ուստի չի բացառվում, որ պատվերները 15 մլն–ի չհասնեն։

Դե, իսկ ՀՀ կառավարությունը, «Ավրորայի» մեկնաբանմամբ, երկու հիմնադրամների գործարքին առնչվում է այնքանով, որ որպես բարեգործական ծրագիր` այն պետական մակարդակով ու իրավական կարգավորումներով ազատվում է հարկերից։

Նշենք, որ «Սիվիլնեթ» առցանց հեռուստատեսությունը Հայաստանում գործում է 2011-ի սեպտեմբերի 21-ից։ Այն հանդիասնում է «Սիվիլիթաս» հիմնադրամի ծրագիրը։

«Սիվիլնեթը» «Ավրորա մարդասիրական նախաձեռնությունից» բացի հայկական կազմակերպություններից համագործակցում է նաև Հայկական բարեգործական ընդհանուր միության, Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի, IDeA հիմնադրամի հետ։

Աչքերում ցավ է ու հույս․ «Ավրորայի» մրցանակակիր Միրզա Դինային կշարունակի փրկել աշխարհը