Ընտրական իրավախախտումների փաստերով 6 քրգործ է հարուցվել. ահազանգերը շատ ավելին են

Հարուցված քրեական գործերից երկուսով 10 անձի առաջադրվել են մեղադրանքներ, որոնցից 2-ը ընտրություններին մասնակցող քաղաքական տարբեր ուժերի պատգամավորության թեկնածուներ են։ Նրանցից 3–ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի - Sputnik ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խումբը, հունիսի 14-ի տվյալներով, ստացել և ուսումնասիրել է ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ 140 հաղորդում ու ահազանգ: Տեղեկությունը հայտնում է դատախազության մամուլի ծառայությունը։

Ընտրողներին կաշառք առաջարկելու և տալու համար մեղադրանք է առաջադրվել ևս 2 անձի. ՀՔԾ

Ըստ հաղորդագրության՝ դրանցից 43-ը զանգվածային լրատվամիջոցների հրապարակումներ են, 29-ը՝ սոցիալական ցանցերի գրառումներ, 44-ը` քաղաքացիների ահազանգեր, 24-ը՝ ոստիկանության աշխատակիցների ստացած օպերատիվ տվյալներ:

86-ը վերաբերում են ընտրակաշառք տալուն, 9-ը՝ ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելուն, 24-ը՝ նախընտրական քարոզչությունը խոչընդոտելուն, 19-ը այլ բնույթի ընտրախախտումներ են։

Հաղրդումների ուսումնասիրության արդյունքում դրանցից 10-ով քրեական գործի հարուցումը մերժվել է, 26-ով նյութեր են նախապատրաստվում, 6 դեպքով հարուցվել են քրեական գործեր:

Քրեական 6 գործերից 4-ը հարուցվել է ընտրակաշառք տալու, ստանալու ու ընտրակաշառքի միջնորդության, 1-ը՝ ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելու, մեկը` ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու հոդվածներով։

Ընտրակաշառքի գործով կալանավորվել են Արմավիրի նախկին քաղաքապետն ու Ջանֆիդայի մեկ բնակիչ 

Նշված գործերից երկուսով 10 անձի առաջադրվել են մեղադրանքներ, որոնցից 2-ը ընտրություններին մասնացկող քաղաքական տարբեր ուժերի պատգամավորության թեկնածուներ են։ Նրանցից 3–ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել է նաև ընտրություններին և ընտրական իրավունքին վերաբերող 16 դիմում, որոնք ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության մասին տվյալներ չեն պարունակել:

«Ընտրակաշառք տվողներին լցնելու ենք ծակերը». Նիկոլ Փաշինյան