2.5 միլիարդ դրամ ենք հատկացրել Սյունիքում սահմանապահ ուղեկալներ կառուցելու համար. Փաշինյան

ԱԱԾ սահմանապահ զորքերը պահպանության են անցել սահմանային բնագծի Գորիս–Կապան հատվածում, որի երկարությունը 115 կմ է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի - Sputnik.Հայաստանի կառավարությունը 2.5 միլիարդ դրամ է հատկացրել Սյունիքում սահմանապահ ուղեկալներ կառուցելու համար։ Քարոզարշավի շրջանակներում Գորիսի բնակիչների հետ հանդիպման ժամանակ տեղեկությունը հայտնեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը կոչ է անում ազգային միասնության ավտոերթով իր հետ գնալ Սյունիք

Նա նշեց` ներկայում ՀՀ հարավարևելյան սահմանն անցնում է Սյունիքի մարզով, որի համար առաջացել է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի տեղակայման հարց։ Սահմանապահ զորքերը պահպանության են անցել սահմանային բնագծի Գորիս–Կապան հատվածում, որի երկարությունը 115 կմ է։

«Այդ հատվածում նախատեսվում է կառուցել թվով 8 ուղեկալ։ Այստեղ մենք արագության խնդիր ունենք, բայց փորձում ենք ամեն ինչ օրինական ճանապարհով անել, օրինակ` մրցույթ անցկացնել և այլն»,–ասաց Փաշինյանը։

Սյունիքում ռուսական ռազմական ներկայությունն ուժեղացված է․ Կոպիրկին

Նա հավելեց, որ առաջիկայում սահմանի այդ հատվածը լիարժեք վիճակում կլինի։

Նշենք, որ հունիսի 20-ին Հայաստանում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնց կմասնակցեն 21 կուսակցություն և 4 դաշինք:

Գեղարքունիքում և Սյունիքում ադրբեջանցիները գողանում են հայերի կենդանիներին. ՄԻՊ–ի փաստերը