Սպիտակ համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Քաջայր Նիկողոսյանը

Նշենք, որ երկար տարիներ Սպիտակ համայնքի ղեկավարը Գագիկ Սահակյանն էր, որը ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանի եղբայրն է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik․ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Լոռու մարզի Սպիտակ համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Քաջայր Նիկողոսյանը։

Վարչապետի մեկ այն որոշումով Քաջայր Նիկողոսյանը ազատվել Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից:

Սպիտակի ղեկավարը միանում է Փաշինյանի հրաժարականի պահանջին և աջակցում ԳՇ–ին

Նշենք, որ երկար տարիներ Սպիտակ համայնքի ղեկավարը Գագիկ Սահակյանն էր, որը ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանի եղբայրն է: 2008թ նա ընտրվել էր Սպիտակ համայնքի ղեկավար: 2012թ-ին վերընտրվել էր Սպիտակի քաղաքապետ: