Սերժ Սարգսյանի եղբորորդու գործով դատական քննությունն ավարտվեց

Մեղադրող դատախազը Նարեկ Սարգսյանի համար պահանջել է 7 տարվա ազատազրկում։ Դատավարությունն իրականացվել է արագացված կարգով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի - Sputnik. Սաշիկ Սարգսյանի որդու՝ Նարեկ Սարգսյանի նկատմամբ դատական նիստը մոտենում է ավարտին։ Դատարանը գործը քննել է արագացված կարգով ու վաղը՝ հունիսի 16-ին կհրապարակի դատավճիռը։
Իսկ այսօրվա նիստում մեղադրող դատախազը Նարեկ Սարգսյանի համար պահանջել է 7 տարվա ազատազրկում։ Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ` որոշում կայացնելու։

Հայ զինվորին ծեծելու դեպքն այսօրվա չէ. դատախազությունում քրգործ է հարուցվել

ՀՀ ԱԱԾ–ում քննվող քրեական գործով 2018թ․ հունիսից հետախուզման մեջ գտնվող Նարեկ Սարգսյանը 2019թ․ դեկտեմբերի 21-ին արտահանձվել էր Հայաստան և կալանավորվել։

Նարեկ Սարգսյանը թաքնվում էր Չեխիայում` Ֆրանկլին Գոնսալես անվամբ։ Միջազգային հետախուզման մեջ գտնվող Սարգսյանը հայտնաբերվել և ձերբակալվել էր 2018թ.–ի դեկտեմբերի 6-ին Պրահայում։

Նա մեղադրվում է ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու, ինչպես նաև՝ թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու համար:

Նարեկ Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործը մեղադրական եզրակացությամբ 2020թ․ հոկտեմբերի 9-ին ուղարկվել էր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան։

Փաշինյանը պետք է Խաչատրյաններից ներողություն խնդրի․ դատարանը մերժել է բողոքը

Հայաստան տեղափոխվելուց հետո Նարեկ Սարգսյանի պաշտպանները կալանքի որոշումը բողոքարկել էին ՀՀ վերաքննիչ դատարանում, որի 2020թ․ նոյեմբերի 12-ի որոշմամբ Սարգսյանն ազատվել էր կալանքից և նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել 25 մլն դրամ գրավը։

ՀՀ վերաքննիչ դատարանի այս որոշումը դատախազությունը բողոքարկել էր Վճռաբեկ դատարանում, որն էլ 2021-ի ապրիլի 12-ին բավարարել էր դատախազության բողոքը։