Ռոբերտ Քոչարյանն ու Կարեն Կարապետյանը հանդիպել են կենտրոնական շտաբում․ լուսանկարներ

ՀՀ երկրորդ նախագահն ու Հայաստանի նախկին վարչապետը մի շարք նախագծեր են քննարկել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Այսօր «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբում տեղի է ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հանդիպումը։ Տեղեկությունը հայտնում է դաշինքի մամուլի ծառայությունը։

«Քննարկվել են առաջիկայում իրականացվելիք մի շարք ծրագրեր և նախագծեր»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ Ռոբերտ Քոչարյանն ավելի վաղ ասել էր, որ ընտրություններում հաղթելու դեպքում Կարեն Կարապետյանին կառաջարկի վերադառնալ Հայաստան։

Կարպետյանն էլ հայտարարել էր, որ Քոչարյանը կարող է երկիրը դուրս բերել ճգնաժամից։