Պուտինն ու Բայդենը հատուկ ուշադրություն կդարձնեն Ղարաբաղի իրավիճակին․ Ուշակով

Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովը կկայանա հունիսի 16-ին Շվեյցարիայի մայրաքաղաք Ժնևում՝ Լա Գրանժ առանձնատանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ջո Բայդենը Ժնևում կքննարկեն Մերձավոր Արևելքի, Ուկրաինայի և Լեռնային Ղարաբաղի իրադրությունը: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Պուտինն ասել է՝ որոնք են Բայդենի հետ հանդիպման գլխավոր նպատակները

Նրա խոսքով՝ կքննարկվեն նաև ռազմավարական կայունության, COVID-19-ին հակազդեցության, կիբեռհանցագործությունների դեմ պայքարի հարցերը:

«Դրանք ռուս-ամերիկյան հարաբերությունների վիճակն ու զարգացման հեռանկարներն են, ռազմավարական կայունության հիմնական հարցերը, տեղեկատվական անվտանգության հարցերը, կիբեռհանցագործությունների դեմ պայքարի հարցերը։ Առանձին կքննարկվեն երկկողմ հարաբերությունների կոնկրետ չլուծված հարցեր, ապա՝ տնտեսական համագործակցության թեմաները, կլիման, Արկտիկան և, բնականաբար, հակազդեցությունը կորոնավիրուսին»,-պատմել է Ուշակովը։

Նա նշել է, որ նախատեսվում է առանձին ուշադրություն դարձնել Լեռնային Ղարաբաղին, ներուկրաինական ճգնաժամին և Բելառուսում տիրող իրավիճակին:

Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովը կկայանա հունիսի 16-ին Ժնևում՝ Լա Գրանժ առանձնատանը:

Բայդենն ու Պուտինը հանդիպումից հետո առանձին ասուլիսներ կտան