ՌԱԴԻՈ

Պետք է Ռուսաստանին զուգահեռ զարգացնել հարաբերությունները նաև Արևմուտքի հետ. Գասպարյան

«Ազգային–ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցության խորհրդի անդամ, վարչապետի թեկնածու Վահե Գասպարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին և այդ համատեքստում իրենց կուսակցության ծրագրային դրույթներին։
Sputnik
Պետք է Ռուսաստանին զուգահեռ զարգացնել հարաբերությունները նաև Արևմուտքի հետ. Գասպարյան

Վահե Գասպարյանի դիտարկմամբ`քանի որ արցախյան 44-օրյա պատերազմից հետո ժողովրդի համար առաջին պլան են մղվել անվտանգությանն ու արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերը, ուստի դրանք գտնվում են նաև կուսակցության ուշադրության կենտրոնում, թեև մյուս ոլորոտների վերաբերյալ այն նույնպես մշակել է իր մոտեցումներն ու ծրագրային դրույթները։

ԱԺ նիստը չի կայացել. պատգամավորները խորհրդարան չեն գալիս

«Անվտանգության ու արտաքին քաղաքականության բնագավառներն առաջնահերթություն են, որովհետև դրանցից է կախված պետության գոյությունը, հետևաբար մենք առաջարկում ենք դիվերսիֆիկացնել անվտանգության քաղաքականությունը, այսինքն` մենք չենք ասում հրաժարվել Ռուսաստանի հետ համագործակցությունից, այլ պազապես շեշտում ենք, որ պետք է Ռուսաստանի հետ զուգահեռ զարգացնել հարաբերություններն արևմտյան դաշնակիցների հետ»,– նշեց «Ազգային–ժողովրդավարական բևեռի» խորհրդի անդամը։

Անդրադառնալով ՀՀ արտաքին քաղաքական վեկտորին` Գասպարյանն այստեղ նույնպես կարևորեց դիվերսիֆիկացիան` ընդգծելով, որ պետք չէ անվտանգությանն առնչվող բոլոր հարցերը զետեղել մեկ զամբյուղի մեջ։ Ըստ նրա` մեր տարածաշրջանում «Մեծ յոթյակի» երկրների կողմից պաշտոնապես հայտարարվել է մեգածրագրի իրականացման մասին, որը կոչվում է Հյուսիս–Հարավ նախագիծ և նպատակ ունի Հնդկական ու Պարսից ծոցերի տարածաշրջաններն Իրանի, Հայաստանի ու Վրաստանի միջոցով կապել Եվրոպայի հետ, հետևաբար Հայաստանը դառնալով նշված ծրագրի բաղկացուցիչ մաս` նախ ձեռք կբերի անվտանգության երաշխիքներ, ապա և կստանա բազմամիլիարդանոց ներդրումների հնարավորություն, ինչի շնորհիվ կզարգանան տեխնոլոգիաներն ու ենթակառուցվածքները։

Հայաստանին պետք է պրոֆեսիոնալ բանակ և շվեյցարական մոդել․ «Միասնական հայրենիքի» առաջնորդ

«Սոցիալ–տնտեսական բլոկում հստակ նշել ենք, որ մենք կարող ենք ապահովել թռիչքային աճ բոլոր ոլորտներում։ Դա հնարավոր է, որովհետև մեր ժողովուրդն այդ ներուժն ունի և մենք արդեն իսկ ապրում ենք չորրորդ արդյունաբերական հեղափոխության դարաշրջանում, ուստի աշխարհին պետք է ներկայանանք որպես նորարար ազգ, ստարտափ պետություն։ Մեր տնտեսական, գիտակրթական ոլորտները պետք է համապատասխանեցնենք 21-րդ դարի պահանջներին` շեշտը դնելով կանաչ տնտեսության խթանման ու IT բնագավառի, բիո և նանո տեխնոլոգիաների զարգացման վրա»,– նշեց Գասպարյանը։

Նրա պնդմամբ` վերոհիշյալ ծրագրերն իրականացնելու համար անհրաժեշտ կլինի հայկական սփյուռքի ամբողջական ներգրավումը, այսինքն` նոր Սահմանադրության ընդունմամբ սփյուռքը պետք է ունենա իրավունքներ, մեր հայրենակիցները պետք է ստանան ՀՀ քաղաքացիություն, պաշտոններ, ընտրելու և ընտրվելու, այստեղ բիզնեսներ հիմնելու իրական հնարավորություն։ Կուսակցությունն առաջարկում է նաև օգտագործել հայ ժողովրդի ցանցային կառուցվածքը և հարթակներ ստեղծել տարբեր ոլորտների հետագա զարգացման համար։     

Ընտրությունների հաջորդ օրվանից սկսած Փաշինյանը 4 օրով ամրագրել է Հանրապետության հրապարակը

Նշենք, որ Հայաստանում հունիսի 7-ից պաշտոնապես մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը:

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն 21 կուսակցություն և 4 դաշինք, որոնք պայքարում են  Հայաստանի ընտրողների ռեգիստրում ընդգրկված 2 581 093 ընտրողների ձայների համար։

Հիշեցնենք, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին։