Փաշինյանը փոխում է ՔՊ–ի ամփոփիչ հանրահավաքի օրը

«Հայաստան» դաշինքը հայտարարել էր, որ իր ամփոփիչ հանրահավաքը տեղի է ունենալու հունիսի 18-ին, ժամը 19։00-ին, Հանրապետության հրապարակում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը որոշել է փոխել համապետական հանրահավաքի օրը։ Այս մասին այսօր Սյունիքի մարզում Սիսիան համայնքի բնակիչների հետ նախընտրական հանդիպմանը հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։

Պետք է դագանակ ունենանք, որ ով մուրճով գա՝ դագանակով գլխին տանք. Սերժ Սարգսյան

«Դուք գիտեք, որ դատական տարբեր որոշումներով և այլն Հանրապետության հրապարակի հետ կապված իրադրություն կա, և մենք քննարկել ու որոշել ենք, որ ՔՊ–ը համապետական հանրահավաքն ու երթը անելու է հունիսի 17-ին, ժամը 20։ 00-ին, Հանրապետության հրապարակում»,– ասաց Փաշինյանը։

Նա շեշտեց, որ փոփոխությունը կատարվել է հատուկ` հնարավոր բախումներից խուսափելու համար։

«Պարտված ուժը, որն արդեն գիտակցում է, որ ջախջախիչ պարտություն է կրելու ընտրություններում, ուզում է ոստիկանության «դուբինկաների» տակ ընկնել, որպեսզի հետագայում ընտրությունների լեգիտիմության վրա ստվեր գցի»,– հայտարարեց նա։

Հիշեցնենք` «Հայաստան» դաշինքը հայտարարել էր, որ իր ամփոփիչ հանրահավաքը տեղի է ունենալու հունիսի 18-ին, ժամը 19։00-ին, Հանրապետության հրապարակում։

Մինչ այդ՝ հունիսի 18-ին հանրահավաք անցկացնելու համար դիմում էր ներկայացրել ՔՊ–ն։ Քաղաքապետարանն էլ որոշել էր, որ «Հայաստան» դաշինքը պետք է հանրահավաքն ավարտի 21․00–ին, ՔՊ–ն իր հանրահավաքը մեկնարկի 20։00-ին։

Արման Թաթոյանին մտահոգել է Փաշինյանի` մուրճի ցուցադրումն ու «կվալդից» խոսելը

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչը դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների ու ՄԻՊ-ի ուշադրությունն էին հրավիրել քաղքապետարանի որոշման վրա՝ ակնկալելով պատշաճ գնահատական։