ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի - Sputnik. Նախկին փոխոստիկանապետ Հովհաննես Հունանյանն է դիմել ԱԱԾ, քանի որ ֆեյսբուքյան օգտատերերից մեկը նամակ է գրել և խոշոր չափի գումար պահանջել իր մասին վատ տեղեկություններ չհրապարակելու համար. գրում է Armlur.am-ը։
Կայքին հայտնի է դարձել նաև, որ Հունանյանին սպառնացողը Գագիկ Սողոմոնյան էջով օգտատերն է. դեպքի առթիվ քրգործ էլ է հարուցվել։
Ավելի վաղ Shamshyan.com-ը հայտնել էր, որ ԱԱԾ-ն նյութեր է նախապատրաստում ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալներից մեկի, կոչումով ոստիկանության գեներալ-լեյտենանտի դիմումի փաստով։
Նախկին ոստիկանության բարձրաստիճան սպան դիմել է ԱԱԾ և հայտնել, որ ֆեյսբուքյան օգտատերերից մեկը իր ֆեյսբուքյան էջին անձնական նամակներ է ուղարկել և իրենից պահանջել 2 օրվա ընթացքում իրեն փոխանցել խոշոր չափի գումար, հակառակ դեպքում սպառնացել է իր վերաբերյալ արատավորող նյութեր հրապարակել։