ՌԱԴԻՈ

Նոյեմբերին հնարավոր է եղել բոլոր գերիներին վերադարձնել` Փաշինյանը չի համաձայնել. Ավագյան

Արցախի Հանրապետության ԱԻՊԾ արդեն նախկին փոխտնօրեն Բորիս Ավագյանը Sputnik Արմենիայի եթերում նշել է, որ դեռևս 7 ամիս առաջ հնարավոր է եղել ռուսական կողմի միջնորդությամբ Բաքվում պահվող հայ գերիներին ամբողջ կազմով վերադարձնել, բայց Փաշինյանը որոշել է սպասել։
Sputnik
Նոյեմբերին հնարավոր է եղել բոլոր գերիներին վերադարձնել` Փաշինյանը չի համաձայնել. Ավագյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ականապատ տարածքների քարտեզները միտումնավոր «դրել է իր տակն» ու սպասել մինչև նախընտրական քարոզարշավի վերջին շաբաթը, մինչդեռ ավելի վաղ կարող էր դրանք փոխանցել ադրբեջանական կողմին և Հայաստան վերադարձնել ոչ թե 15, այլ բոլոր գերեվարված տղաներին։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Արցախի Հանրապետության ԱԻ պետական ծառայության արդեն նախկին փոխտնօրեն Բորիս Ավագյանը։

Բաքուն 15 գերիներին Երևանին է փոխանցել Վրաստանի վարչապետ Ղարիբաշվիլիի ակտիվ մասնակցությամբ

Փոխանակումն իրականացվել է ԱՄՆ–ի և Վրաստանի միջնորդությամբ, քանի որ ՀՀ ԱԱԾ-ն ու ՊՆ-ն դեռևս նոյեմբերին նույն հարցով բանակցող ռուսական կողմին հայտնել էին, թե Հայաստանը որևէ ստույգ տվյալ չունի այդ տարածքների ականապատման քարտեզների մասին։

«Եթե հիմա նա  դիմեր ռուսական կողմին, շատ մեծ սկանդալ կլիներ և հարցեր կառաջանար, դրա համար կապ է հաստատել ԱՄՆ-ում գտնվող իր խորհրդականի հետ և նրա միջոցով տեղեկացրել է, որ պատրաստ է ԱՄՆ Պետդեպի և Վրաստանի վարչապետի միջնորդությամբ այդ քարտեզները հանձնել Ադրբեջանին»,- նշեց Ավագյանը։

Նրա խոսքով` քարտեզները, որոնք Փաշինյանը փոխանցել է ադրբեջանական կողմին 15 գերու դիմաց, 100.000 ականի տեղեկություն են պարունակում, իսկ մեկ ականի ականազերծման համար Ադրբեջանը ստիպված էր մոտ 1000 դոլար ծախսել։ 

«Եթե այդ թիվը բազմապատկենք 1000 դոլարով` կստացվի, որ այդ քարտեզն ունենալով, ադրբեջանական կողմը չի ծախսի 100 մլն դոլար, բացի դրանից` չի ծախսի այն 10-15 տարին, որը նա պատրաստվում էր ականազերծման համար ծախսել»,- հավելեց նա։ 

Ավագյանն ասում է, որ չնայած այս ամենին` հիմա էլ ռուսական կողմը պատրաստակամ է հնարավորությունների սահմանում և բանակցությունների միջոցով Հայաստան վերադարձնել Բաքվում պահվող մյուս գերիներին. երեկ է հանդիպել Արցախի խաղաղապահ առաքելության հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովի հետ։

Բաքուն հայտնում է, որ 15 հայ գերի են տվել Աղդամի ականապատ տարածքների քարտեզի դիմաց

Հիշեցնենք`հունիսի 12–ին հայտնի դարձավ, որ Բաքուն Ակնայի (Աղդամ) ականապատ տարածքների քարտեզի դիմաց Հայաստանին է փոխանցել 15 հայ ռազմագերի։ Այդ տեղեկությունը հաստատեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ավելին` լուսանկար հրապարակեց, որում 15 տղաներն են։ 

Հավելենք` ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի հաստատումից հետո Ադրբեջանում պահվող գերիների և պատանդների վերադարձի հարցը վերջնականապես չի լուծվում։ Ադրբեջանը չի շտապում վերադարձնել բոլոր գերիներին։

Ավելին` 26 հայ ռազմագերիների ներկայացրել է որպես դիվերսանտներ և համապատասխան մեղադրանք առաջադրել։

Անցած ժամանակահատվածում փոխանակման ընդամենը մի քանի դեպք է եղել, և բացի այս, հայրենիք են վերադարձել 73 հայ զինվորականներ և քաղաքացիական անձինք: Ըստ իրավապաշտպանների` Ադրբեջանում ավելի քան 200 հայ գերի կա։

Բաքուն հայտնում է, որ 15 հայ գերի են տվել Աղդամի ականապատ տարածքների քարտեզի դիմաց