ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի - Sputnik. Շվեյցարիայի արտգործնախարար Իգնացիո Կասիսը հայտարարել է, որ ինքը և նախագահ Գի Պարմելանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հարցը. տեղեկանում ենք ՌԻԱ Նովոստիից։
«Մենք կբարձրացնենք ինչպես ԼՂ հարցը, այնպես էլ Ուկրաինայի»,–ասել է Կասիսը։ Նա հավելել է, որ ԼՂ–ում հրադադարի ռեժիմը հաստատվել է Ռուսաստանի շնորհիվ։
Արդյունքը նախապես հայտնի է. ի՞նչ չի լինի Ժնևի գագաթնաժողովից հետո
Նշենք, որ Շվեյցարիայի և ՌԴ նախագահի հանդիպումը տեղի կունենա Ժնևում հունիսի 16-ին։