«Կունենանք երկարությամբ նախադեպը չունեցող 2 թունել, Իրան դուրս կգանք». Պապիկյան

Սուրեն Պապիկյանը նշեց, որ դեպի Իրան «Հյուսիս-հարավ» ճանապարհի կառուցմամբ Հայաստանի աշխարհագրական ողնաշարը կամրապնդվի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի - Sputnik. Հաջորդ ամիս կհայտարարվի մրցույթ Սիսիան-Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման համար։ Կապանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքի ժամանակ այսպիսի հայտարարություն արեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը։

Եթե չլինի Սյունիքը, տապանաքար կարող ենք դնել Հայաստանի վրա. Քաջարանի քաղաքապետ

«Սա «Հյուսիս-հարավն» է։ Ունենալու ենք երկու թունել` երբևէ ՀՀ–ում նախադեպը չունեցող երկարությամբ թունելներ են լինելու։ Սիսիանից միանգամից դուրս ենք գալու Քաջարան, այնտեղից էլ դեպի Ագարակ ու Իրան»,–ասաց Պապիկյանը։

Նրա խոսքով` սրանով կամրացվի Հայաստանի աշխարհագրական ողնաշարը։

Հիշեցնենք` Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին։

Ընտրություններին կմասնակցեն 21 կուսակցություն և 4 դաշինք, որոնք պայքարում են Հայաստանի ընտրողների ռեգիստրում ընդգրկված 2 581 093 ընտրողների ձայների համար։

Քերոբյանը ու Իրանի դեսպանը քննարկել են Երևան–Սպահան թռիչքների հնարավորությունը