«Ջահե՛լ, քո ձեռքերի և ոտքերի դողը շուտով վերադառնալու է». Նիկոլ Փաշինյանը` Վահե Հակոբյանին

И.о. премьер-министра Никол Пашинян на предвыборной агиткампании в Котайкской области (13 июня 2021). Егвард
Նիկոլ Փաշինյանը խոստանում է, որ շուտով Սյունիքի նախկին մարզպետն «աստղեր է տեսնելու աչքերում»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի - Sputnik. Ընդդիմադիրները հիմա էլ նոր ցավով են տառապում` դա կարելի է անվանել «չագուճացավ»։ Կապանում քարոզարշավի շրջանակներում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքի ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` ցուցադրելով իր մուրճը։

Նշենք, որ այս օրերին Փաշինյանը տարբեր մարզերում հանդիպումների ժամանակ մի մուրճ է ցույց տալիս` ասելով, որ «թավշյա հեղափոխությունից» անցնելու են պողպատյայի։

Ишхан Сагателян на предвыборной агиткампании блока Айастан в административном районе Нор Норк (9 июня 2021). Еревaн
«Ալիևն ու Էրդողանը Շուշի են գնում, Փաշինյանը խոսում է մեր դրոշն այրելու մասին». Սաղաթելյան

«Ոմանք չագուճախտ են կպել` Նիկոլի չագուճը, Նիկոլի չագուճը։ Բա գիտեիք, որ լեզուներիդ էիք տալիս` ուսապարկ էիք ասում, հիմա չագուճի հետ կծանոթանաք, կիմանաք, թե ոնց է լինում` սկսած Վահե Հակոբյան կոչվածից։ Ուրեմն, ջահել, հիշիր 2018-ին իմ կաբինետում քո ձեռքերի և ոտքերի դողը` դա շուտով վերադառնալու է»,-ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` այդ ժամանակ, սակայն Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը Փաշինյանին այլևս չի տեսնելու, այլ «աստղեր է տեսնելու աչքերում», ինչպես անտաղանդ բռնցքամարտիկներն են աստղեր տեսնում աչքերում և ծիտիկներ են պտտվում նրանց գլուխների շուրջ։

Փաշինյանը ասաց նաև, որ առաջիկայում տեղական այն օլիգարխները, որոնք «փայ ունեն» Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից, զրկվելու են դրանից։

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատերերին` գերմանացիներին, զգուշացրել եմ` չլինեմ–չիմանամ, որ աշխատողների վրա քաղաքական ազդեցության լծակներ գործադրվեն։ Բայց ես ասում եմ` անցել եք բոլոր կարմիր գծերը։ Տեղակալ օլիգարխիկները, որոնք փայ ունեն այնտեղ, դրանք անցնելու են ժողովրդին և կառավարությանը։ Հիմա որ հարցնեն` ոնց եք անելու, ասեմ` չագուճով ենք անելու»,–ասաց Փաշինյանը` թափահարելով մուրճը։

«Կունենանք երկարությամբ նախադեպը չունեցող 2 թունել, Իրան դուրս կգանք». Պապիկյան

Նրա խոսքով` այսօր լսել է, որ պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարությունը զգուշացրել է, թե ով գնա Փաշինյանի հետ հանդիպումների, աշխատանքից ազատվելու է։ «Արա, դուք լրիվ առյուծի կաթ եք խմել, այ...»,–ասաց Փաշինյանը` հավելելով, որ բոլոր նման բան ասածները հուլիսի 15-ին արդեն այնտեղ չեն աշխատելու։

Փաշինյանն իր խոսքն ամփոփեց` ասելով, որ դա խոստանում է նրանց։

Էս անփորձ երիտասարդները պետք է հրաժարական տան. ի՞նչ խոստացավ Ծառուկյանը Շիրակի ընտրողներին

Նշենք, որ Հայաստանում նախընտրական քարոզարշավը մեկնարկել է հունիսի 7–ին։ Արտահերթ խորհրդարանական ընտրությունները կկայանան հունիսի 20–ին։ Դրանց մասնակցում է 21 կուսակցություն և 4 դաշինք։