ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի - Sputnik. Շվեյցարիայի Նիոն քաղաքում գտնվող ՈՒԵՖԱ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլի վիճակահանությունը:
«Հանցագո՞րծ եմ, թե՞ հանցակից». հայաստանցի ֆուտբոլային լրագրողները հեգնում են «Բաքվի վետոն»
Առաջին փուլի բոլոր զույգերը հայտնի են։ Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտի» մրցակիցը Ուելսի «Կոնաս Կի Նոմադս» ակումբն է: Առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 6-ին կամ 7-ին, պատասխան հանդիպումը՝ հուլիսի 13-ին կամ 14-ին։
Այսօր հայտնի կդառնան նաև «Արարատի» ու «Նոայի» մրցակիցները Կոնֆեդերացիաների գավաթի առաջնությունում։