«Երկրի վիճակն ահավոր է». սերժանտը բեմի վրա հանեց համազգեստը և միացավ «Հայաստան» դաշինքին

ՀՀ ոստիկանության ներքին զորքերի հատուկ վաշտի սերժանտը հայտարարեց աշխատանքից դուրս գալու մասին` կոչ անելով իր գործընկերներին միանալ իրեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի - Sputnik. Արարատի Ավշար գյուղում «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հենց բեմի վրա ոստիկանության ծառայողներից մեկը հայտարարեց աշխատանքից դուրս գալու մասին` կոչ անելով իր գործընկերներին և ոստիկանության պետի պաշտոնակատարին չկատարել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հրամանները։

«Երկրի վիճակն ահավոր է». սերժանտը բեմի վրա հանեց համազգեստը և միացավ «Հայաստան» դաշինքին

«Ես կարողացա իմ մեջ ուժ գտնել և նման քայլի դիմել։ Կուզեի իմ գործընկերներն էլ ինձ պես վարվեին։ Ես էլ պետք է մյուս ոստիկանների պես Սյունիք գնայի` զինված, հագած-կապած, բայց գնայի` ինչ տեսնեի «Ողջույն, Ադրբեջան» գրությամբ դրո՞շը։ Ոչ, զգալով երկրի վիճակը` որոշեցի կանգնել «Հայաստան» դաշինքի կողքին»,–ասաց  ՀՀ ոստիկանության ներքին զորքերի հատուկ վաշտի սերժանտ Միսաք Պետրոսյանը։

Պետք է կարգի գցել այս մեքենան․ Ռոբերտ Քոչարյանը՝ ճգնաժամի, պատերազմի և անելիքների մասին

Նրա խոսքով` ահավոր է երկրի վիճակը։ Պետրոսյանն ասում է` Նիկոլ Փաշինյանը երկու տարի առաջ հեծանիվով էր շրջում, իսկ այսօր 400-500 զինված անձ է ուղեկցում նրան։

Նա հայտնեց` այսօրվանից դուրս է գալիս աշխատանքից, և հենց բեմի վրա հանեց իր ոստիկանական արտահագուստը։

ՀՀ ոստիկանության լրատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ միջադեպի վերաբերյալ ծառայողական քննություն է ընթանում։

Հանդիսանու՞մ է իրականում տվյալ անձը ոստիկանության աշխատակից, թե՞ ոչ, այս պահին չի հապարակվում։

Նշենք, որ այսօր Սյունիքի մարզ նախընտրական այց է կատարել ՀՀ վարչապետի պաշտոնակատար, ՔՊ–ի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։

Նոյեմբերին հնարավոր է եղել բոլոր գերիներին վերադարձնել` Փաշինյանը չի համաձայնել. Ավագյան

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կկայանան հունիսի 20–ին։ Դրանց մասնակցում է 21 կուսակցություն և 4 դաշինք։