ԱԺ նիստը չի կայացել. պատգամավորները խորհրդարան չեն գալիս

Зал заседаний НС Армении перед выборами (1 мая 2018). Еревaн
«ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորների գրանցումը շարունակվել է 4 ժամ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik․ ԱԺ –ի այսօրվա նիստին ներկայացել էր ընդամենը 12 պատգամավոր։ Նիստը վարող, ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը խորհրդարանի գրեթե դատարկ դահլիճում հայտարարեց, որ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորների գրանցումը շարունակվելու է 4 ժամ, որի ընթացքում ևս անհրաժեշտ թվով պատգամավորներ չգրանցվելու դեպքում, նիստը չի կայանա։

Пленарное заседание Парламента Армении (5 марта 2019). Еревaн
Քվորումն ապահովվեց. կառավարության հրավիրած արտահերթ նիստը կկայանա

«4 ժամ սպասում ենք»,– ասաց Նազարյանը։

4 ժամ անց գրանցված պատգամավորների թիվը կրկնակի ավելացավ` հասնելով 24–ի։ Բայց նիստը չկայացավ, քանի որ քվորումի համար անհրաժեշտ է 67 պատգամավորի ներկայություն։

Նշենք, որ երեկ` հունիսի 14-ին, քվորումի բացակայության պատճառով չէր կայացել նաև ԱԺ խորհրդի նիստը։

Հավելենք` Հայաստանում հունիսի 7-ից պաշտոնապես մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը:

Ընտրություններին կմասնակցեն 21 կուսակցություն և 4 դաշինք, որոնք պայքարում են  Հայաստանի ընտրողների ռեգիստրում ընդգրկված 2 581 093 ընտրողների ձայների համար։

Հիշեցնենք` խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին։

Ազգային ժողովի նիստը չսկսված` ավարտվեց. քվորում չկա