ԱՄՆ–ից Հայաստան տրանսֆերտներն աճում են. նաև ՌԴ–ից է ակտիվություն ակնկալվում

Անկախ ամեն ինչից, ԿԲ նախագահի համոզմամբ, դեպի Հայաստան տրանսֆերտների ծավալով Ռուսաստանը շարունակելու է մնալ առաջատարի դիրքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. ԱՄՆ–ից դեպի Հայաստան մասնավոր փոխանցումներն այս տարվա ընթացքում աճել են։ Այսօր հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

Նրա խոսքով` տարվա տարբեր ամիսներին այդ աճը կազմել է 80-120 տոկոս։

Գնաճը զարգանում է. ԿԲ–ը դարձյալ բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը

«Մեր գնահատականներով` դա հիմնականում պայմանավորված է ԱՄՆ–ի տնտեսական քաղաքականությամբ, որը հսկայական օժանդակություն է տրամադրում իր քաղաքացիներին։ Ու բնականաբար, ԱՄՆ–ի քաղաքացիների շրջանում կան մարդիկ, ովքեր ասոցացվում են ՀՀ–ի հետ։ Օրինակ` ունեն բարեկամներ կամ այլ տնտեսական շահեր մեր երկրում։ Բնականաբար, այդ օժանդակության մի մասը նաև արտահոսում է Հայաստան»,– ասաց Գալստյանը։

ԿԲ նախագահը նշեց, որ այս տարվա ընթացքում նաև ՌԴ–ից Հայաստան ուղարկվող տրանսֆերտների ակտիվացում է ակնկալվում` պայմանավորված այս տարվա փետրվար–մարտ ամիսներին ՌԴ արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիների մեծ թվով։

ԿԲ նախագահը վստահեցնում է՝ ընտրությունները կանցնեն հարթ, առանց միջադեպերի

ԿԲ–ն կանխատեսում է ՌԴ–ից փոխանցումների 16-17 տոկոսի ավելացում։

Անկախ ամեն ինչից, ԿԲ նախագահի համոզմամբ, միևնույն է դեպի Հայաստան տրանսֆերտների ծավալով Ռուսաստանը շարունակելու է մնալ առաջատարի դիրքում։