ՌԱԴԻՈ

Թուրքիան իրականացնում է պանթյուրքիստական ծրագրերը. Սաֆրաստյանը` Շուշիի համաձանագրի մասին

ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի գիտական ղեկավարի պաշտոնակատար, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Էրդողանի ու Ալիևի Շուշի կատարած այցին։
Sputnik
Թուրքիան իրականացնում է պանթյուրքիստական ծրագրերը. Սաֆրաստյանը` Շուշիի համաձանագրի մասին

Ռուբեն Սաֆրաստյանի դիտարկմամբ` այցն իր բնույթով սադրիչ է, Ալիևն ու Էրդողանը դրանով փորձում են ոչ միայն Հայաստանին, Արցախին և ողջ հայությանը, այլև տարածաշրջանին ցույց տալ, որ Թուրքիան այլևս Հարավային Կովկասում հանդես է գալիս նոր կարգավիճակով և Ադրբեջանի հետ իր դաշնակցային հարաբերությունները շատ ավելի խորն են, քան եղել են մինչ օրս։

Հյուպատոսություն Շուշիում, Հայաստանի հետ աշխատելու առաջարկ. ինչ է ասել Էրդողանն Արցախում

Ըստ նրա` վերոհիշյալ այցը խորհրդանշական է և իր մեջ պարունակում է որոշակի մեսիջ։

«Իսկ պանթյուրքիստական առումով այցը թուրքական աշխարհին ցույց է տալիս, որ Թուրքիան իրականացնում է պանթյուրքիստական ծրագրերը, առավել ևս, որ Ալիևը Շուշին հռչակել է Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք, հետևաբար, այցը նաև ուժի ցուցադրում է։ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կատարում է Արևմուտքի խնդիրները` մեր տարածաշրջանում հանդես գալով որպես Արևմուտքի ներկայացուցիչ։ Բայդենի հետ հանդիպումից հետո Էրդողանի հայտարարությունը վկայում է, որ նա փորձել է ցույց տալ ամերիկացիներին Թուրքիայի նշանակությունը և կարևորությունը ԱՄՆ–ի ու ՆԱՏՕ–ի ընդգրկուն խնդիրների տեսանկյունից»,– նշեց թուրքագետ–ակադեմիկոսը։ 

Սաֆրաստյանի գնահատմամբ` Էրդողանը Թուրքիայի կողմից հրահրված ագրեսիվ պատերազմն Արցախում ներկայացնում է որպես Արևմուտքի շահերին նպաստող գործողություն։

Թուրքիան ու Ադրբեջանը «Լեռնային Ղարաբաղի վերականգնման մասին» համաձայնագիր կստորագրեն

Այցի ընթացքում հերթական անգամ լսեցինք այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին չարաբաստիկ հայտարարությունը, որը ՀՀ իշխանությունները հերքում են, բայց փաստը մնում է փաստ, որ Թուրքիան և Ադրբեջանն ինտենսիվ աշխատում են, որպեսզի Նախիջևանը ցամաքով կապվի Ադրբեջանի հետ, հետևաբար տվյալ ծրագիրն, ըստ Սաֆրաստյանի, հստակ պանթյուրքիստական բնույթ է կրում և ոչ միայն հակահայկական է, այլև հակաիրանական։        

Հիշեցնենք՝ Էրդողանը պաշտոնական այցով Բաքու է մեկնել երեկ։ Այսօր նա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ուղևորվել է Շուշի: Ըստ տեղեկությունների՝ նրանք «Լեռնային Ղարաբաղի վերականգնման մասին» համաձայնագիր են ստորագրել։ 

Զգում է ինչպես սեփական տանը. Թուրքիան օտար տարածքներ է զավթում