«Կարեն Կարապետյանը դարձել է мальчик на побегушках». Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը նախ պետք է կողմնորոշվի, թե ինչ է ուզում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի - Sputnik. ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը դարձել է «мальчик на побегушках»։ Նման հայտարարություն արեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Կապանում քարոզարշավի շրջանակներում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքի ժամանակ։

Քոչարյանն ԱԳՆ ղեկավարի պաշտոնի համար թեկնածու ունի

Հայտնել էինք, որ Կարապետյանը նշել էր` աջակցելու է «Հայաստան» դաշինքին։ Ի պատասխան` դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ, վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանն էլ նշել էր, որ պատրաստ է Կարապետյանին պաշտոն առաջարկել։

«Մեկը կա, ասում է` Կարեն Կարապետյանին կառաջարկեմ վերադառնա, պաշտոն ստանա, աշխատանք է բաժանում։ Մի անեկդոտ կա, է, որ ասում են` դու մի հատ կողմնորոշվի` որսո՞րդ ես, թե՞ չէ։ Կարապետյանը լրիվ դարձել է էդ անեկդոտի հերոսը, այսինքն` դարձել է «мальчик на побегушках»։ Գնդակը դաշտից դուրս ընկավ` վազի՛, վազի՛»,–ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` Քոչարյանը սրան–նրան ՀՀ–ում գործ տալու հնարավորություն այլևս չի ունենալու` այդ Փաշինյանն է նրանց գործ տալու։

«Դուք քյարփինջ եք կրելու Հայաստանում կառուցվելիք մանկապարտեզների և դպրոցների համար»,–ասաց Փաշինյանը։

Հիշեցնենք` Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին։

Ընտրություններին կմասնակցեն 21 կուսակցություն և 4 դաշինք, որոնք պայքարում են Հայաստանի ընտրողների ռեգիստրում ընդգրկված 2 581 093 ընտրողների ձայների համար։

«Ջահե՛լ, քո ձեռքերի և ոտքերի դողը շուտով վերադառնալու է». Նիկոլ Փաշինյանը` Վահե Հակոբյանին