Երևանում մեկնարկել է «Լազարյան ակումբի» նիստը

Առաջատար հայ և ռուս փորձագետներն ու քաղաքական գործիչները քննարկում են ներհայաստանյան և տարածաշրջանային քաղաքականության արդիական խնդիրները։
Sputnik

ԵՐԵՎԱն, 14 հունիսի – Sputnik. Երևանում այսօր մեկնարկել է հայ-ռուսական միջազգային «Լազարյան ակումբի» չորրորդ նիստը։ Միջոցառումը տեղի է ունենում մեկամյա ընդմիջումից հետո։

Հայ և ռուս առաջատար քաղաքական գործիչները, փորձագետներն ու լրագրողները քննարկում են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հասարակական-քաղաքական իրավիճակը 44-օրյա պատերազմից հետո, հայ-ռուսական օրակարգի առանցքային հարցերը, իրավիճակը տարածաշրջանում և այլ թեմաներ:

Հանցագործություն է. «Լազարյան ակումբը» քննադատել է թուրք–ադրբեջանական ագրեսիան

Ակումբի չորրորդ նիստի նպատակը Հայաստանի և ռուս-հայկական հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ ուղիղ երկխոսությունն է։

Միջազգային «Լազարյան ակումբը» ստեղծվել է 2018 թ․-ին՝ Ռուսաստանի Պետական դումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինի և Ռուսաստանի ու Հայաստանի մի շարք հայտնի քաղաքական գործիչների, գործարարների, հասարակական գործիչների, գիտնականների, լրագրողների ու մշակույթի վարպետների նախաձեռնությամբ:

Ակումբն անվանել են հայազգի հռչակավոր մեկենասների ընտանիքի՝ Լազարևների պատվին, որոնք 19-րդ դարում հիմնել են Արևելյան լեզուների ինստիտուտը՝ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի նախատիպը։ Ակումբի նպատակը Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների փոխադարձ վստահությունը և դաշնակցային փոխգործակցությունն ամրապնդելն է՝ արդիական օրակարգի ամենակարևոր թեմաների շուրջ մեր երկրների քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների միջև կարծիքների ոչ պաշտոնական և ազատ փոխանակման միջոցով։

Լազարյանների դպրոցը Մոսկվայում. հայոց լեզու սովորելը պարտադիր է